Ռյա Թազա
Ռյա Թազա (հնում՝ Ղոնդախսազ), գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում, Ջառջառիս գետի ափին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 41 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2050 մ։
Գյուղ | |||
---|---|---|---|
Ռյա Թազա | |||
![]() տեսարան գյուղից | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Ալագյազ (համայնք) | ||
Գյուղապետ | Ահմադ Բրոյան | ||
Հիմնադրված է | 1830[1] թ. | ||
Այլ անվանումներ | Ղոնդախսազ | ||
Մակերես | 9.11 կմ² | ||
ԲԾՄ | 2050 մետր | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն, քրդերեն (եզդիների կողմից) | ||
Բնակչություն | 531[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Եզդիներ | ||
Կրոնական կազմ | Շարֆադին | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Անվանումներ Խմբագրել
Հնում կոչվել է Կոնդախսազ, Ղոնդախմազ, Ղունդախսազ անվանումներով։ Ռյա Թազա է վերանվանվել 1978 թվականին։ Գյուղի անվանումը քրդերենից թարգմանաբար նշանակում է «Նոր Ճանապարհ»[3]։
Պատմություն Խմբագրել
Գյուղը հիմնադրվել է 1830 թվականին։ Գյուղի շրջակայքում պահպանվել են 10-13-րդ դարերի հայկական եկեղեցի և հին գերեզմաններ։
Բնակչություն Խմբագրել
Ռյա Թազա գյուղի բնակչության նախնիները գաղթել են Կարսից և Վանի գյուղերից։ Ռյա Թազա գյուղի ազգաբնակչության փոփոխությունը.[4]
Տարի | 1831 | 1873 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 323 | 323 | 672 | 641 | 437 | 488 | 610 | 328 | 443 | 531[2] |
Տնտեսություն Խմբագրել
Գյուղն ունի 115 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Գյուղի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր։ Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ[5]։
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ https://www.cadastre.am/storage/files/pages/pg_8945925618_pg_907871769_HH_bnak._bar..pdf
- ↑ 2,0 2,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «Արագածոտնի մարզպետարան»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 1
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10
- ↑ «Արագածոտնի մարզպետարան»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 28-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 1
Արտաքին հղումներ Խմբագրել
- Ռյա Թազա բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Rediscoving Armenia, p. 22, available online at the US embassy to Armenia's website Archived 2008-06-26 at the Wayback Machine.