Տաշիր

քաղաք Հայաստանում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տաշիր (այլ կիրառումներ)

Տաշիր (մինչև 1991 թվականը՝ Կալինինո), քաղաք Հայաստանի Լոռու մարզում։ Մարզկենտրոնից գտնվում է 42 կմ հեռավորության վրա։

Քաղաք
Տաշիր
Plaza central, Tashir.jpg
Տաշիր քաղաք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՇրջանՏաշիր
Ներքին բաժանում22 Գյուղ
Հիմնադրված է1834 թ.
Այլ անվանումներԿալինինո, Կալինո, Վորոնցովկա
Տվյալ կարգավիճակում1983 թվականից
Մակերես76,09կմ2 կմ²
ԲԾՄ1500 մ
Կլիմայի տեսակբարեխառն է
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն7 600[1] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր, մոլոկաններ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Հայ Կաթոլիկ եկեղեցի
Ռուս Ուղղափառ եկեղեցի
Տեղաբնականունտաշիրցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (254)
Փոստային դասիչ2101-2103
Ավտոմոբիլային կոդ41
##Տաշիր (Հայաստան)
Red pog.png

ԲնակչությունԽմբագրել

Բնակչություն՝ 7856 մարդ։ Քաղաքային համայնք Տաշիրի տարածաշրջանում, նախկին Կալինինոյի շրջանի վարչական կենտրոնը։

Մինչև 1988-1989 թթ. քաղաքում բնակվել են նաև ադրբեջանցիներ, որոնք հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին տեղափոխվել են Ադրբեջանի Հանրապետություն։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2005 թ. հունվարի 1-ին քաղաքի բնակչությունը կազմել է 9,1 հազ. մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 43%, կանայք՝ 57%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 25%, աշխատունակները 60%, հետաշխատունակները 15%։

Տարի 1886 1897 1926 1939 1959 2015
Բնակչություն 2 284 3 076 4 042 4 245 4 766 7 600
Տարի 2001 2004 2005 2006 2007 2008
Բնակչություն 7 856 9 200[2] 9 100[2] 8 900[2] 8 900[2] 8 700[2]

ՊատմությունԽմբագրել

Հիմնադրվել է 1844 թ. Ռուսական Կայսրության կառավարության կարգադրությամբ Սարատովի մարզից այստեղ տեղափոխված ռուսների կողմից և Կովկասի փոխարքայի անունով կոչվել է Վորոնցովկա։ 1935 թ այն վերանվանվել է հեղափոխական գործիչ Կալինինի անունով և կոչվել Կալինինո։ 1961 թ. դարձել է քաղաքատիպ ավան, իսկ 1983 թ դասվել է Հայաստանի քաղաքների շարքին։ Տաշիր է վերանվանվել 1991 թ. Տաշիր գավառի անունով։

ՏրանսպորտԽմբագրել

Քաղաքը տեղակայված է Երևան - Թբիլիսի ավտոճանապարհի վրա՝ հարթավայրում, ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա։ Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ներքաղաքային ճանապարհների վերանորոգումը, դպրոցի և դպրոցական գույքի վերանորոգումը, ոռոգման և խմելու ջրի ջրագծերի, փողոցների գիշերային լուսավորության հարցը։ Առաջնային են համարվում նաև մշակութային կոթողների վերանորոգումը։

ԿլիմաԽմբագրել

Կլիման բարեխառն է, օդի հունվարյան միջին ջերմաստիճանը - 4,9 °C, հուլիսինը՝ 18-20 °C։ Տարեկան թափվում են 420 մմ մթնոլորտային տեղումներ։

ԱշխարհագրությունԽմբագրել

Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններն են և ալպյան մարգագետինները։ Շրջակայքում կան ճահճուտներ։ Մակերես՝ 79,5 կմ2։

ԿրթությունԽմբագրել

Համայնքում կան հանրակրթական 3 դպրոցներ, մշակույթի տուն, գրադարաններ, մանկապարտեզներ, մարզադաշտ, մարզադպրոց, երաժշտական դպրոց, պոլիկլինիկա, հիվանդանոց, ծննդատուն, կապի հանգույց։

ՏնտեսությունԽմբագրել

Քաղաքի տնտեսության մասնագիտացման ճյուղը արդյունաբերությունն է, որի մեջ մեծ տեսակարար կշիռ ունի սննդի արդյունաբերությունը։ Այստեղ կառուցված է շվեյցարական պանրի գործարանը, որն արտադրում է Լոռի, Չանախ տեսակի պանիրներ։ Ունի հացի գործարան, կաթի և կաթնամթերքի արտադրություն։ Կան թեթև արդյունաբերության արտադրամասեր։ Համայնքում զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Հողային ֆոնդի 32% կազմում քաղաքացիների սեփականությունը, որոնց 71% վարելահողերն են, 29% խոտհարքերը։ Պետական նշանակության հողերի շուրջ կեսը արոտավայրերն են՝ զբաղեցնելով 1660 հա։ Դրանք օգտագործվում են նաև որպես վարելահողեր և խոտհարքեր՝ կազմելով համապատասխանաբար 951 և 581 հա։ Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, պտղաբուծությամբ։ Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ՝ կաթնամսատու ուղղությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվապահությամբ։

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել