Մեծամոր

քաղաք Հայաստանում


HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեծամոր (այլ կիրառումներ)

Մեծամոր, քաղաք Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք։ Ունի շուրջ 9 հզ․ բնակիչ[2]։ Գտնվում է Արմավիր քաղաքից 8 կմ հս-արլ, ծովի մակարդակից 800-900 մ բարձրության վրա։

Քաղաք
Մեծամոր
Metsamor town view.jpg
Մեծամոր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՔաղաքապետՌոբերտ Գրիգորյան
Հիմնադրված է1969 թ.
Մակերես9,12 կմ²
ԲԾՄ855 մետր
Բնակչություն9 000[1] մարդ (2015)
Տեղաբնականունմեծամորցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 237
Փոստային ինդեքսներ0910, 0911
##Մեծամոր (Հայաստան)
Red pog.png

Մեծամորի շրջակայքում է գտնվում ատոմային էլեկտրակայանը։

Մեծամորը հիմնադրվել է 1969թ․՝ որպես ԱԷԿ-ը կառուցողների բանվորական ավան։ 1972-ին ստացել է քաղաքատիպ ավանի, 1992-ին՝ քաղաքի կարգավիճակ։ Գլխավոր հատակագիծը և հասարակական շենքերը նախագծվել են 1967-86-ին՝ «Հայպետնախագիծ» ինստիտուտում (այժմ «Հայնախագիծ» ԲԲԸ), որի երրորդ արվեստանոցի ղեկավարն էր ճարտարապետ Մարտին Միքայելյանը։ Քաղաքն ունի բնակելի երեք միկրոշրջան, համաքաղաքային նշանակություն ունեցող շենքերով հյուսված կենտրոն, հիվանդանոցային համալիր և կոմունալ-կենցաղային շինությունների գոտի։

Բնակչություն և շինություններԽմբագրել

1999 թվականի հունվարի 1–ի դրությամբ Մեծամորն ուներ 12,3 հզ․ բնակիչ, իսկ այժմ՝ մոտ 9 հզ․ բնակիչ։ Քաղաքն ունի 65 բնակելի շենք, որից 41-ը 50 բնակարանոց հինգհարկանիներ են, 11-ը՝ 5 հարկանի 13 բնակարանոց, 13-ը՝ 9 հարկանի 36 բնակարանոց, և 46 կոտեջ՝ 300մ² տնամերձ հողամասերով։

Բնակելի ֆոնդը կազմում է 166․629 մ² կամ 2661 բնակարան։

Մեծամորի հողային տարածքը 285 հա է, որից քաղաքաշինության համար հատկացված է 212 հա, կանաչ գոտին՝ 15 հա է։

Մեծամոր քաղաքի բնակարանային շինարարությունը սկսվել է 1970 թ։

Առաջին բնակելի շենքը շահագործման է հանձնվել 1971թ․ դեկտեմբերին, իսկ բնակեցվել՝ 1972թ․ փետրվարին։ 1972թ․ բացվեց քաղաքի առաջին միջնակարգ դպրոցը։ Մեծամորի թիվ 2 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1980թ․, իսկ 1996թ․ տեղափոխվել է նոր շենք։ 1988թ․ բացվեց քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցը։

Կենտրոնը կազմող հասարակական շինությունները` մշակույթի տուն` 694 տեղով /1975-86թթ./, հյուրանոց` 123 տեղով /1974-77թթ./, կապի տուն, վարչական շենքեր /1974-77թթ./, ագուցված են իրար` կազմելով բակերի փոխանցումներ։ Սրանք միանում են քաղաքային զբոսայգու հետ, ուր իրար են հաջորդում վարչական /1974-77թթ./, առևտրական ու մարզական /1975-86թթ./ գոտիներ` հասնելով քաղաքային լճակ։

Տարածքի կենտրոնական մասում ուրվագծով պլրակի վրա` հասարակական կենտրոնից հյուսիս և վեր, դրա առացքով նախատեսվում էր ջրաճնշիչ աշտարակ` դիտահարթակներով ու արոմային էներգետիկային նվիրված թանգարանով։

Այս կենտրոնական առանցքին ուղղահայաց` արևելք-արևմուտք երկու ուղղությամբ, ծավալվում են բնակելի երկու միկրոշրջանները` կառուցված ճարտարապետի նախօրոք արդեն նախագծած բնակելի շենքերի մի քանի տիպերով, որոնք արևի նկատմամբ հստակ կողնորոշմամբ, յուրաքանչյուր միկրոշրջանում միահյուսվելով կազմում են իրար մեջ բացվող ձգված բակերի շղթաներ շրջանակելով յուրաքանչյուր միկրոշրջանի համեմատաբար շատ ավելի ընդարձակ ներքին բաց տարածքը, ուր դպրոց ու մանկապարտեզներ են տեղակայված։ Հիմնականում 5 հարկանի բնակելի կառուցապատման հանգուցակետերը շեշտված են 9 հարկանի բարձրահարկերով, որոնց շուրջ են դրված սպասարկող բլոկները` ապահովելով հասանելիության հավասար պայմաններ թաղամասերի համար։

Խորհրդային համակարգի փլուզման պայմաններում քաղաքի շինարարությունը չամբողջացավ։ Կառուցվեց ու շահագործվեց միայն առաջին միկրոշրջանը և կենտրոնի հիմնական շենքերը։ Երկրորդը, ԽՍՀՄ փլզումից հետո հեղինակը հասցրեց վերահատակագծել՝ տրոհելով մասնավոր տների շինարարության հողաբաժանումների։

ԿրթությունԽմբագրել

Գործում են 2 հանրակրթական և արվեստի դպրոցներ, մարզային համալիր, հիվանդանոց, 2001 թվականից՝ Սուրբ Ղազար եկեղեցին[3]։

ՀնէաբանությունԽմբագրել

2022 թվականին Մեծամորում պեղումների ժամանակ հայտնաբերվել է մ.թ.ա 2-րդ հազարամյակով թվագրվող դամբարան։ Այնտեղ եղել են տղամարդու և կնոջ մասունքներ՝ ոսկե, բրոնզե,  անագե և կիսաթանկարժեք քարերից զարդերով, գտնվել են նաև մի քանի կերամիկական տարաներ[4]։

ՏեսարաններԽմբագրել

 
Panoramic view of Metsamor town, 2016
 
Sport complex with 2 sports hall and a swimming pool. Construction duration 1975-1986.

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,»։ Վերցված է 2015 Օգոստոսի 9 
  2. Արմավիրի մարզպետարան, Համայնք Մեծամոր Archived 2014-05-15 at the Wayback Machine.
  3. «Հայաստան» հանրագիտարան։ Երևան: ՀՀ Գիտությունների ակադեմիա։ 2012։ էջ 1164։ ISBN 978-5-89700-040-1 
  4. «В Мецаморе нашли гробницу 2 тысячелетия до н. э.» (ռուսերեն)։ Sputnik Армения։ Վերցված է 2022-11-07