Կավճուտ

գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում

Կավճուտ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Քաջարան համայնքում[1]։

Գյուղ
Կավճուտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
ՀամայնքՔաջարան (համայնք) | Քաջարան համայնք[1]
Այլ անվանումներՂովշուտ
ԲԾՄ1525 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն88 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունկավճուտեցի
Ժամային գոտիUTC+4
Կավճուտ (Հայաստան)##
Կավճուտ (Հայաստան)
Կավճուտ (Սյունիքի մարզ)##
Կավճուտ (Սյունիքի մարզ)

Գյուղի պաշտոնական անունը Կավճուտ է։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում գահտնի է եղել Ղովշուտ անունով։ Կավճուտ է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին[3]։

Գտնվում է Ողջի գետի վտակ Գեղիի աջափնյա ձորալանջին։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 15 կմ դեպի արևմուտք։

Բնակչություն

խմբագրել

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Կավճուտի մշտական բնակչությունը կազմել է 88, առկա բնակչությունը՝ 57 մարդ[4]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակարջաններում մինչև 1989 թվականը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[5][6]։

Ստորև ներկայացված է Կավճուտ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3].

Տարի Բնակչություն
1897 163 մարդ [7]
1926 109 մարդ [7]
1939 135 մարդ [7]
1959 203 մարդ [7]
1979 357 մարդ [7]
1989 7 մարդ [8]
2001 112 մարդ [7]
2011 88 մարդ [2]


Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Տեղեկություններ Քաջարան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 17․01․2024 թվական)։
  2. 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  3. 3,0 3,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 108» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հուլիսի 13-ին.
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 577
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 108. — 184 p.
  8. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 724. — 4696 p.