Ղուկասավան
Ղուկասավան, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 6 կմ հեռավորության վրա, մարզկենտրոնից գտնվում է 25 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Ղուկասավան | ||
Արբանյակային պատկեր | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արարատի | |
Հիմնադրված է | 1600 թ. | |
Մակերես | 2,79 կմ² | |
ԲԾՄ | 845 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2128 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր , Եզդիներ | |
Կրոնական կազմ | քրիստոնյաներ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
ՊատմությունԽմբագրել
Գյուղը հիմնադրվել է 1600-ական թվականներին: Նախկինում ունեցել է Կալալը, Կալալի, Քյոլարա, Քյալարա անվանումները։ Գյուղում բնակություն են հաստատել Սասունից և Սալմաստից, իսկ 1915 - 1918 արեվմտյան հայաստանից, հետագայում նաեվ 1946-1948 պարսկահայաստանից եկած հայերը։ 1930-ական թվականներին գյուղում բնակություն հաստատեցին նաև եզդի ընտանիքներ: Ղուկասավան է վերանվանվել 1949 թվականին։ Անվանումը կապված է հեղափոխական գործիչ Ղուկաս Ղուկասյանի անվան հետ, որը ծնունդով այս գյուղից է եղել։
Գյուղի կենտրոնում է խոնարհված Սբ. Աստվածածին եկեղեցին:
Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում, Հրազդան գետի հովտում։ Գտնվում է ծովի մակարդակից 845 մ բարձրության վրա։
ԿլիմաԽմբագրել
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
ԲնակչությունԽմբագրել
Տարի | 1600 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | - | 379 | 385 | 468 | 1843 | 1270 | 1467 | 2168 | 2120 | 2128 |
ՏնտեսությունԽմբագրել
Գյուղն ունի առկա 630 տնտեսություն, դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 156 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 128 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Արդյունաբերական ոլորտում ունի ատաղձագործական գործարան։