Նիզամի (Արարատի մարզ)

գյուղ ՀՀ Արարատի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նիզամի (այլ կիրառումներ)

Նիզամի (նախկին անվանումը՝ Վերին Նեջրլու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից մոտ 3 կմ, մարզկենտրոնից` 18 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Նիզամի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Հիմնադրված է1831 թ.
Մակերես2,76 կմ²
ԲԾՄ830 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1327[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Նիզամի (Արարատի մարզ) (Հայաստան)##
Նիզամի (Արարատի մարզ) (Հայաստան)

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Նեջալ Վերին, Նեջելի Վերին, Նեջերլու Վերին, Վերին Նեջերլու, Նետիս անվանումները։ Նետիս անունով հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի մոտ` 13-րդ դարում։ Նիզամի է վերանվանել 1978 թվականին և այդպես է կոչվել միջնադարյան պարսկալեզու բանաստեղծ Նիզամիի անունով։

Գյուղը տեղադրված է Միջին-արաքսյան հովտում, Հրազդան գետի ձախ ափում։ Ծովի մակարդակից ունի 830 մ բարձրություն։

Կլիմա խմբագրել

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուրոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նիզամիի մշտական բնակչությունը կազմել է 1327, առկա բնակչությունը՝ 1120 մարդ[1]։ Մինչև 1989 թ. ունեցել է խառը հայ-ադրբեջանական բնակչություն[2][3]։

Նիզամիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 231 540[3] 791 368 885 1340 1671 1342 1790[5] 1257 1327[1]

Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի առկա 457 տնտեսություն, դպրոց, բուժկետ, կապի հանգույց, համայնքը գազաֆիկացված է։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 193 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 193 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 985
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 146» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 777

Հղումներ խմբագրել