Լանջաղբյուր
Լանջաղբյուր, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում[2]։ Գտնվում է ծովի մակարդակից 2050 մ բարձրության վրա։ Բնակչությունը` 2115 մարդ (2011 թ.)[3], հայեր։
Գյուղ | |||
---|---|---|---|
Լանջաղբյուր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Գեղարքունիքի մարզ և Կամոյի շրջան | ||
Մակերես | 24,6 կմ² | ||
ԲԾՄ | 2050 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼2115 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Գյուղը հիմնադրել են 1829-1830 թվականներին Բայազետի գավառի գյուղերից ներգաղթածները։ Քյուզաջըղ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից` Նոր Բայազետի շրջանի։ Վերանվանվել է Լանջաղբյուր 1950 թ. ապրիլի 19-ին[4]։ 1995 թվականից մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։
Գյուղի հյուսիս-արևելյան կողմում, բլրի վրա գտնվում է 7-րդ դարում կառուցվաց Իլիկավանք կամ Պառավի վանքը, իսկ արևմտյան կողմում վեր է խոյանում Սպիտակասարը։
1905 թվականին գյուղում կառուցվել է եկեղեցի, որը խորհրդային տարիներին վերածվել է պահեստի և այժմ գտնվում է կիսաքանդ վիճակում։ Լանջաղբյուր գյուղը հարակից է Սարուխան, Գեղարքունիք և Կարմիրգյուղ բնակավայրերին։ Գյուղի ընդհանուր տարածքը կազմում է 2412 հա։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լանջաղբյուրի մշտական բնակչությունը կազմել է 2115, առկա բնակչությունը՝ 1738 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները ներգաղթել են 1828-1829 թթ. Բայազետի գյուղերից[4]։ Լանջաղբյուրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Հայտնի մարդիկ
խմբագրելԳյուղում է ծնվել ֆիզիոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Վաղինակ Զալիբեկի Գրիգորյանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
- ↑ 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 561
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 85. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.