Դիան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիան (այլ կիրառումներ)
Դիան, եզդիաբնակ[2] գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից 18 կմ հեռավորության վրա։ Մարզկենտրոնից գտնվում է 37 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Րիան[2], անվանումը և մտել է Երևանի նահանգի Էջմիածնի գավառի մեջ։ Տեղադրված է քարքարոտ սարավանդի վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Դիան | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Էջմիածնի գավառ, Թալինի շրջան և Հայկական մարզ | ||
ԲԾՄ | 1700 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 105[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Եզդիներ | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 0535 | ||
|
Աշխարհագրություն
խմբագրելԳյուղը գտնվում է ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։ Բնական լանդշաֆտները սև ահողային տափաստաններ են։ Հարուստ է աղբյուրներով։
Բնակչություն
խմբագրելԴիանի ազգաբնակչության փոփոխությունը[3]
Տարի | 1831 | 1897 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 32 | 304 | 319 | 365 | 110 | 110[4] | 151 | 105[1] |
Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 41%, աշխատունակները՝ 43%, հետաշխատունակները՝ 16%։
Շինություններ
խմբագրելՏնտեսություն
խմբագրելԳյուղն ունի 32 տնտեսություն։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, խոտհարքեր։ Զբաղվում են դաշտավարությամբ, մշակում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ։ Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ։ Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 90%, որոնց մեջ մոտ 860 հա կազմում են արոտավայրերը, 3 հա՝ վարելահողերը։ Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում անասնաբուծությանը, զբաղվում են մանր և խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 «Արագածոտնի մարզպետարան». aragatsotn.mtad.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 84» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 25-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 656