Դաստակերտ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաստակերտ (այլ կիրառումներ)
Դաստակերտ, Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Սիսիան քաղաքից մոտ 15 կմ հարավ, Դաստակերտ գետակի ափերին, ծովի մակերևույթից 1900-2000 մետր բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 121 կմ։ Հանդիսանում է Հայաստանի ամենափոքր քաղաքը. 2011 թվականի մարդահամարի արդյունքներով ուներ ընդամենը 323 մշտական բնակիչ[2]։
Քաղաք | |||
---|---|---|---|
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Քաղաքապետ | Նաիրի Ֆիլոսյան | ||
Հիմնադրված է | 1951 թ. | ||
Առաջին հիշատակում | XII—XIII | ||
Մակերես | 0,5 կմ² | ||
ԲԾՄ | 2050±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 300[1] մարդ (2015) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | դաստակերտցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (10) | ||
Փոստային ինդեքս | 3509 | ||
| |||
Դաստակյուրդ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Սիսիանի շրջանի։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Սյունիքի մարզի մեջ, նույն թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ[3]։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Քաղաքից մոտ 2 կմ հյուսիս, «Վարդապետի քար» կոչված ժայռաբեկորի վրա, կա վիմագիր արձանագրություն։ Շրջակայքում են գտնվում մի շարք գյուղատեղիներ։
Բնակչություն Խմբագրել
Ըստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Դաստակերտի մշտական բնակչությունը կազմել է 323, առկա բնակչությունը՝ 243 մարդ[2]։ 20-րդ դարի սկզբում գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4], հետագայում ապրել են խառը հայեր և ադրբեջանցիներ[5]։ Ադրբեջանցիները լքել են գյուղը 1988-1989 թթ.։ Դաստակերտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4][5].
Տարի | 1908 | 1922 | 1959 | 1976 | 1989 | 2001 | 2011 | 2015 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 555 | 358 | 2405 | 3655 | 379[6] | 287[7] | 323[2] | 300[1] |
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,»։ Վերցված է 2015 Օգոստոսի 9
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Դաստակերտ Հայաստանի կառավարության պաշտոնական կայքի, Սյունիքի ենթակայք»
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 5,0 5,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 39
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 652
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները