Գոշ

գյուղ Հայաստանի Տավուշի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոշ (այլ կիրառումներ)

Գոշ, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից 30 կմ հարավ-արևմուտք, Գոշ գետի հովտում[2]։ Գտնվում է Երևանից՝ 118 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Գոշ
Գյուղի վերևի մասը Գոշավանքի կողմից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշի մարզ
ՇրջանԴիլիջան
ՀամայնքՏավուշի մարզ
ԳյուղապետԳևորգ Ամիրխանյան
Հիմնադրված է1840-1850 թ.
Այլ անվանումներԳոշավանք, Տանձուտաձոր
ԲԾՄ1215 մետր
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1115 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգոշեցի
Ժամային գոտիUTC+4
Գոշ (Հայաստան)##
Գոշ (Հայաստան)
Գոշ (Տավուշի մարզ)##
Գոշ (Տավուշի մարզ)

Պատմություն

խմբագրել

Գոշը հիմնվել է 1840-1845 թթ.-ին։ Առաջին բնակիչներն եղել են նախկին Նոյեմբերյանի շրջանի Բարեկամավան և Կոթի գյուղերից վերաբնակեցվածները։

Որպես հին բնակատեղի հիշվում է դեռևս X-XI դարերից։ 1178 թ.-ին կառուցվել է Գոշավանքի վանական համալիրը։ Այն կառուցվել է Մխիթար Գոշի կողմից՝ Իվանե Զաքարյան իշխանի աջակցությամբ։ Գոշավանքը եղել է Միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային խոշոր կենտրոններից մեկը, որտեղ ստեղծվել և պահպանվել են բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր։

Այստեղ են ուսում առել և գործել Վանական վարդապետը և Կիրակոս Գանձակեցին։ Գոշավանքը եղել և մնում է որպես համաշխարհային պատմամշակութային գլուխգործոցներից մեկը։ Պատահական չէ, որ տարիներ առաջ այստեղ անցկացված միջազգային սիմպոզիումին ներկա են գտնվել աշխարհի բազմաթիվ երկրներից ժամանած 250 գիտնականներ և ճարտարապետներ։

Ավանդություն

խմբագրել

Մխիթար Գոշը եղել է այս գյուղից։ Մի անգամ նա երազ է տեսնում, երազում Աստված նրան ասում է՝ Մխիթա՛ր, յոթ տարի հացի առատություն է լինելու, յոթ տարի էլ չորային։ Առատության տարիներին պաշար հավաքի, սովի ժամանակ ժողովուրդը նեղություն չքաշի։ Գոշը մեծ-մեծ ամբարներ է շինել տալիս, վանքի հարստությունով հացի էժան տարին ցորեն է առնում, լցնում ամբարները։ Երբ սովը ընկնում է ժողովրդի մեջ, նա մի գուշ փայտե կլոր աման է շինել տալիս և դրանով ցորեն բաժանում մարդկանց։ Դրանից հետո նրա անունը մնում է Գուշ Մխիթար։ Երբ Մխիթարը մեռնում է՝ գյուղը նրա անունով կոչում են Գոշ կամ Գոշի գյուղ[3][4][5]։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գոշի մշտական բնակչությունը կազմել է 1115, առկա բնակչությունը՝ 882 մարդ[6]։ Հիմնադրման պահից ի վեր բնակիչները հայեր են[7], որոնց նախնիների մի մասը այստեղ են տեղափոխվել մարզի Բարեկամավան և Կոթի գյուղերից և այլ գյուղերից[8]։

Գոշի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[9].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 157 325 560 836 832 803 825 938 1127 1115[6]

Գոշն ունի բարեխառն կլիմա։ Ամռանը միջին ջերմաստիճանը + 29 °C է, ձմռանը՝ -7 °C։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, պտղաբուծությամբ և ծխախոտագործությամբ։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել
 
Գոշավանք վանական համալիր

Գոշում և նրա շրջակայքում կան պատմաճարտարապետական արժեքավոր հուշարձաններ, որոնց կենտրոնը Գոշավանքի համալիրն է Սբ. Աստվածածին (1191-1196 թթ.), Սբ. Գրիգոր (1231 թ.) և Սբ. Գևորգ (1254 թ.) եկեղեցիներով։

Գոշում է գտնվում նաև Սբ. Հռիփսիմե գմբեթակիր փոքրածավալ եկեղեցին, որտեղ հանգչում է միջնադարի հայ մեծ մտածող, առակագիր Մխիթար Գոշի (1130-1213 թթ.) աճյունը, որի գերեզմանին կանգնեցված խաչքարը իր տեսակի մեջ բացառիկ արվեստի մի հրաշալի կոթող է։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 57.
  3. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  4. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. 6,0 6,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  7. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  8. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 945
  9. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 62» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 62-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոշ» հոդվածին։