Գայ (Արմավիրի մարզ)

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գայ (այլ կիրառումներ)

Գայ (նախկինում՝ Խաթունարխ), գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանում։ Հեռավորությունը Վաղարշապատից՝ 6 կմ, մարզկենտրոնից՝ 36 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 9 կմ։

Գյուղ
Գայ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ԳյուղապետՍեյրան Մարկոսյան
Մակերես29.4 կմ²
ԲԾՄ834 մ
Կլիմայի տեսակչոր ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3614[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,Եզդիներ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգայեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[2]
Փոստային ինդեքս1124[3]
Գայ (Արմավիրի մարզ) (Հայաստան)##
Գայ (Արմավիրի մարզ) (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Ջերմոցային ծաղկանոց Գայ գյուղում

Գայ է վերանվանվել 1978 թ-ին։

Անվան ստուգաբանություն խմբագրել

Նախկինում ունեցել է Խաթունարխ անվանումը։ Հիմնադրվել է 1670-1680 թվականներին և կոչվել է Խաթունարխ՝ Երևանի Սեֆի խանի կնոջ՝ Խաթունի անունով, որը ամուսնու հետ այստեղ կառուցել է իր անունով ջրանցք, իսկ այդտեղ գտնվող 2 գյուղերը կոչվել են Վերին և Ներքին Խաթունարխ։ (Վերին Խաթունարխը ներկայիս Ակնաշեն գյուղն է)։

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղը տեղադրված է միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 843 մ բարձրության վրա։ Կլիման չոր է, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝42 °C[4]։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։

Բնակչություն խմբագրել

Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-1829 թթ. տեղափոխվել էՊարսկահայաստանից` Խոյ և Սալմաստ գավառներից։ 1831 թ-ին գյուղն ունեցել է 870, 1926 թ-ին` 354, 1939 թ-ին՝ 395, 1959 թ-ին՝ 596, 1979 թ-ին՝ 2705 հայ բնակիչ։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2005 թ-ին համայնքն ունեցել է 3528 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%։ Ըստ տարիքային կազմի՝ բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 22%, աշխատունակներ՝ 65%, հետաշխատունակներ՝ 13%։

Գայի ազգաբնակչության փոփոխությունը.[4]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 870 301 354 395 596 2541 2705 3156[5] 3470 3662 3614[1]

Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի 1251 առկա տնտեսություն։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ախուրյանի ջրանցքի ջրերով։ Զբաղվում են պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։

Պատմամշակությաին կառույցներ խմբագրել

Գայն ունի սբ. Սարգիս եկեղեցի (1894 թ.)։ Գյուղի տարածքում հայտնաբերվել են մ.թ.ա. III հազարամյակի բնակավայրի մնացորդներ։

Հասարակական կառույցներ խմբագրել

Գյուղն ունի դպրոց, գրադարան, բուժկետ, հիվանդանոց, կապի հանգույց։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «ՀՀ մարզերի կոդեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  3. Code database of Armenia, Արմավիր
  4. 4,0 4,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 50» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Ապրիլի 2-ին.
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 611

Արտաքին հղումներ խմբագրել