Եղնաջուր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղնաջուր (այլ կիրառումներ)
Եղնաջուր (նախկին անվանումը՝ Չիվինլի), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Եղնաջուր գետակի ափին, Արփի լճից հյուսիս-արևմուտք՝ Գառնառիճ գյուղից 4 կմ հյուսիս-արևմուտք։ Վերանվանվել է Եղնաջուր 1991 թ. ապրիլի 3-ին[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Եղնաջուր | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Գառնառիճ | |
Այլ անվանումներ | Չիվինլի | |
ԲԾՄ | 2125 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 27[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Եղնաջուրի մշտական բնակչությունը կազմել է 27, առկա բնակչությունը՝ 31 մարդ[1]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3][4]։
Եղնաջուրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].
Տարի | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 295 | 349 | 301 | 522 | 566 | 67 | 28 | 27[1] |
Աշխարհագրություն
խմբագրելՀամաձայն maps.google.com[5] կայքի ուղիղ գծով մոտակա քաղաքից՝ Գյումրիից գտնվում է 33,2 կմ հեռավորության վրա։ Այդ չափանիշով (ուղիղ գծով հեռավորությունը մինչև մոտակա քաղաքը Հայաստանի տարածում) գյուղը հանդիսանում է երկրորդը ամբողջ Հայաստանի տարածքում՝ զիջելով Սարագյուղին, որը գտնվում Գյումրի քաղաքից է 33,4 կմ հեռավորության վրա։ Հայաստանի ամենաարևմտյան գյուղն է։
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԵղնաջուրն ունի միջնադարում կառուցված եկեղեցի։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 72» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 28-ին.
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 663
- ↑ «Google Maps». Google Maps. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.