Խաշթառակ

գյուղ Հայաստանի Տավուշի մարզում

Խաշթառակ, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից մոտ 4 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է Աղստև գետի աջ ափին, հարակից բնակավայրերն են Լուսահովիտը, Լուսաձորը, Ակնաղբյուրը և Դիտավանը։

Գյուղ
Խաշթառակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ՀամայնքՏավուշի մարզ, Իջևանի շրջան, Ղազախի գավառ և Թիֆլիսի նահանգ
Վարչական ղեկավարԱնդրանիկ Վիրաբյան[1]
Այլ անվանումներԽաչթառակ, Խաչդարակ, Սարհատու
ԲԾՄ750 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1771[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Խաշթառակ (Հայաստան)##
Խաշթառակ (Հայաստան)

Խաշթառակի դպրոցը հիմնադրվել է 1921 թվականին, սկզբից եղել է յոթամյա, հետո ութամյա, իսկ 1974 թվականին դարձել է 10֊ամյա դպրոց, իսկ այժմ դպրոցը միջնակարգ է, և ունի 200-ից ավելի աշակերտ։

2012 թվականին Խաշթառակցի Արտակ Քամալյանը եղբոր՝ Դավիթ Քամալյանի հիշատակին գյուղի բարձունքում կառուցել է եկեղեցի։ Ինչպես նաև 2018 թվականին Արտակ Քամալյանի ջանքերով վերանորոգվել է Խաշթառակի Հարություն Ճուղուրյանի անվան միջնակարգ դպրոցի ինֆորմատիկա առարկայի սենյակը։

Անվան ստուգաբանություն

խմբագրել

Գյուղի անվանումը ի սկզբանե եղել է Խաչթառակ («Խաչ+թառ+ակ»), քանի որ ժամանակին գյուղի տարբեր կողմերում կառուցված են եղել խաչեր։ Այսօր ևս կարելի տեսնել այդ խաչերը։ Սակայն այդ անվանումն արտասանելը որոշ դժվարություններ էր առաջացնում, և ժամանակի ընթացքում այն ձևափոխվեց և դարձավ Խաշթառակ (չ → շ)[3]։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Խաշթառակի մշտական բնակչությունը կազմել է 1771, առկա բնակչությունը՝ 1501 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները գաղթել են Արցախի Ջրաբերդի և Գյուլիստանի գավառներից[4]։

Խաշթառակի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1981 1989 2001 2011
Բնակիչ 214 473[6] 786 1090 1450 1387 2035 1620 1861 1929 1771[2]

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է ծխախոտագործությամբ, այգեգործությամբ, դաշտավարությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Խաշթառակն ունի V-VII դարերի «Եղեգնի» գյուղատեղի և համանուն եկեղեցի։

2012-ին կառուցվել է Սուրբ Դավիթ մարգարե եկեղեցին։

Հայտնի բնակիչներ

խմբագրել

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Պատկերներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. [1]
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Հակոբյան Թ.Խ., Մելիք-Բախշյան Ստ.Տ., Բարսեղյան Հ.Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 657 — 992 էջ։
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 657 — 992 էջ։
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 95» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 20-ին.
  6. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»