Արջուտ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արջուտ (այլ կիրառումներ)
Արջուտ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Փամբակ համայնքում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Արջուտ | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Փամբակ (համայնք) | Փամբակ համայնք[1] | ||
Մակերես | 26,95 կմ² | ||
ԲԾՄ | 1400-1600 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼990 մարդ (2011)[2] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | արջուտցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Գյուղը տեղադրված է Փամբակի գոգավորությունում, բլրապատ, մեղմաթեք լեռնալանջի վրա՝ ծովի մակարդակից 1400-1600 մ բարձրության վրա, Վանաձոր քաղաքից մոտ 5 կմ հյուսիս-արևելք։
Ընդհանուր տեղեկություններ
խմբագրելՆախկինում ունեցել է Արչուտ, Արջիտի անվանումները։ Ընկած է Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղուց աջ։ Գյուղը տեղադրված է Փամբակի գոգավորությունում` բլրապատ, մեղմաթեք լեռնալանջի վրա։
Կլիմա
խմբագրելԿլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 600-700 մմ։
Բնակչություն
խմբագրել1897 թվականին ուներ 574, 1926 թվականին՝ 823, 1939 թվականին՝ 1052, 1959 թվականին՝ 1295, 1970 թվականին՝ 2003, 1979 թվականին՝ 2172, 2001 թվականին՝ 1007, 2011 թվականին՝ 990 բնակիչ[4]։ Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արջուտի մշտական բնակչությունը կազմել է 990, առկա բնակչությունը՝ 723 մարդ[5]։ Մինչև 1988-1988 թթ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[6]։
Արջուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Գյուղատնտեսություն
խմբագրելԳյուղատնտեսությունում մեծ բաժին ունեն վարելահողերը (170 հա)։ Կան պտղատու այգիներ (6 հա)։ Պետական հողերը հիմնականում օգտագործվում են որպես արոտավայրեր (780 հա), խոտհարքներ (73 հա), վարելահողեր (77 հա)։
Բնակչության հիմնական զբաղվածությունը հանդիասանում է դաշտավարությունը, անասնապահությունը, բանջարաբուծությունն ու մեղվաբուծությունը։
Օգտակար հանածոներ
խմբագրելԱրջուտում կան ածխաթթվային հանքային աղբյուրներ և տուֆի պաշարներ[4]։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԱրջուտն ունի Առաքելոց խաչ անվանմամբ մատուռ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Փամբակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 11․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Արջուտ». Վերցված է 2013 Նոյեմբերի 29-ին.
- ↑ 4,0 4,1 Հակոբյան, Սամվել; Հակոբյան, Արտեմ (2015). Հայաստանի Հանրապետության պատմական հանրագիտարան. Երևան: Հեղինակային հրատարակություն. էջեր 431–432.
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 574. — 4696 p.