Կամխուտ

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում

Կամխուտ (նախկին անվանումը՝ Չախմախ), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Գտաշեն գյուղից 2 կմ հարավ-արևմուտք։

Գյուղ
Կամխուտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքԳտաշեն
Այլ անվանումներՉախմախ
ԲԾՄ1850 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 242[2]
Կամխուտ (Հայաստան)##
Կամխուտ (Հայաստան)

Կամխուտ է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կամխուտի բնակչությունը կազմել է 2 մարդ[1]։ Մինչև 1989 թ. եղել է ադրբեջանաբնակ[3][4]։

Կամխուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Տարի 1886 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2004 2011
Բնակիչ 222 282 252 317 230 204 245 25 55 2[1]

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և երկրագործությամբ։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Կամխուտում է գտնվում VII դարի սբ. Աստվածածին խաչաձև գմբեթավոր եկեղեցին։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 720
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 106» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 28-ին.