Արենի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արենի (այլ կիրառումներ)
Արենի, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում[3][4]։ Ներառված է Արենի համայնքի կազմում[3]։
Գյուղ | |||
---|---|---|---|
![]() Արենի գյուղի համայնապատկեր | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Համայնք | Արենի համայնք | ||
Համայնքապետ | Հուսիկ Սահակյան[1] | ||
Այլ անվանումներ | Արփա | ||
ԲԾՄ | 1050 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▼1772 մարդ (2011)[2] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
ԱնունԽմբագրել
Նախկինում բնակավայրն ունեցել է Արփա անունը։ 1946 թվականին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի 10/9 հրամանագրով Արփան վերանվանվել է Արենի։
ԱշխարհագրությունԽմբագրել
Արենի գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում` Արփա գետի ստորին հոսանքի երկու կողմերում։ Այն մայրաքաղաք Երևանից հեռու է 110 կմ, իսկ մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից` 20 կմ։
ԿլիմաԽմբագրել
Գյուղի կլիման ցամաքային է, բայց գետի ջրով գրեթե ամբողջ հողատարածքը ոռոգվում է։ Ձմեռը չափավոր ցուրտ է, ոչ երկարատև, գարունը տաք է՝ երկարատև, խոնավ, ամառը շոգ, չոր ու երկարատև է։ Գերակշռում են հաստատուն պարզ եղանակները, աշունը տաք է, օրերը՝ քիչ ամպամած։ Բնակչությունն զբաղված է այգեգործությամբ, դաշտավարությամբ, թռչնաբուծությամբ և անասնապահությամբ։ Համայնքի զարգացման գերակա ուղղություններից է խաղողագործությունը և գինեգործությունը, ինչպես նաև զարգացող պտղաբուծությունը, որի շնորհիվ համայնքում համեմատականորեն բարձր է բնակչության զբաղվածությունը, որը էականորեն նպաստում է արտագաղթի կանխմանը։ Արենի գյուղում գործում է 2 գինու գործարան, որտեղ արտադրվում է «Արենի» տեսակի հանրահայտ գինի։
ՊատմությունԽմբագրել
Արենին Վայոց ձորի հին և նշանավոր գյուղերից է, ճանապարհային հանգույց և Շարուրի դաշտավայրից Վայոց ձոր մտնող կիրճը փակող ռազմական կետ։ Հնում Արենին գտնվել է այժմյան գյուղից կես կմ հյուսիս՝ բլրի վրա, որտեղ մինչ օրս կանգուն է Մոմիկ ճարտարապետի կողմից 1321 թ. կառուցված սուրբ Աստվածածին եկեղեցին։ Գյուղի տարածքում կան հնավայրեր, մի քանի ավերված գյուղատեղիներ, արձանագրություն ունեցող բազմաթիվ խաչքարեր ու գեղեցիկ քարայրներ՝ Մագիլի և Թռչունների։
Արենին ունի զբոսաշրջության մեծ պաշար՝ պատմամշակութային բազմաբնույթ բարձրարժեք հուշարձաններ։ Համայնքի վարչական տարածքում է գտնվում միջազգային նշանակության հուշարձան Նորավանքի համալիրը։ Բազմաթիվ են նաև բնության հուշարձանները՝ ժայռեր, ջրվեժներ, անդնդախոր ձորեր։
Գյուղի կենտրոնում արենցիները կանգնեցրել են հուշարձան-կոթող՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված, և խաչքար՝ Արցախյան ազատամարտում զոհված համագյուղացիների հիշատակին։
2004 թվականից ի վեր, հոկտեմբեր ամսին Արենի գյուղում կազմակերպվում է գինու փառատոն։ Այն դարձել է ավանդական և ակնկալելի է, որ փառատոնը կնպաստի տեղում միջազգային զբոսաշրջության զարգացմանը։
Պատմամշակութային հուշարձաններԽմբագրել
Արենիում է գտնվում եռակամար կամուրջը (1265-1287 թթ.), Սուրբ Աստվածածին եկեղեցին (1321 թ.), XIII դարի ամրոցը, մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոցը և X-XVI դարերի խաչքարեր։
ԲնակչությունԽմբագրել
2006 բնակիչ Արենիի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տարի | 1831 | 1873 | 1922 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 63 | 294 | 513 | 1094 | 1370 | 1351 | 1623 | 1794 | 1752 | 2006 |
ՏնտեսությունԽմբագրել
Բնակավայրի տարածքը հիմնականում ընկած է Արփա գետի հովտի լայնացած մասում և ավտոխճուղու երկարությամբ զարգանում է դեպի հյուսիս և արևելք։ Գյուղի եզրերը աստիճանաբար բարձրացել են դեպի գետահովտի զառիթափ լանջերը։ Էկոլոգիական վիճակի սրություն բնակավայրում չկա, քանի որ չկան արդյունաբերական վտանգավոր օբյեկտներ և արտադրական համալիրներ։ Գյուղը թաղված է մրգատու այգիների մեջ։ Տների ճնշող մեծամասնությունը տանիքավոր է և հարմարավետ։ Բնակչությունն զբաղված է այգեգործությամբ, դաշտավարությամբ, թռչնաբուծությամբ, անասնապահությամբ։ Համայնքի զարգացման գերակա ուղղություններից է խաղողագործությունը և գինեգործությունը, ինչպես նաև զարգացող պտղաբուծությունը, որի շնորհիվ համայնքում համեմատականորեն բարձր է բնակչության զբաղվածությունը։ Արենի գյուղում գործում է 2 գինու գործարան, որտեղ արտադրվում է «Արենի» տեսակի հանրահայտ գինի։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, հիվանդանոց, մշակույթի տուն, գրադարան։
ՊատկերասրահԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Արենի համայնքի ղեկավար և ավագանի
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 3,0 3,1 Արենի համայնքի մասին տեղեկություններ Վայոց ձորի մարզպետարանի կայքում, (արխիվացված 17․09․2022թ․)։
- ↑ Վայոց մարզի մարդահամար, 2008:(անգլ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 112»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Հունիսի 4
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 22)։ |