Արծնի
Արծնի, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։
Գյուղ | ||
---|---|---|
Արծնի | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռու | |
Համայնք | Տաշիր (համայնք) | Տաշիր համայնք[1] | |
Այլ անվանումներ | Կզըլդաշ, Ղզըլդաշ | |
Մակերես | 5,614 կմ² | |
ԲԾՄ | 1700 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 239[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | արծնեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/480/ (հայ.) | |
|
Գտնվում է Տաշիր քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից 55 կմ հյուսիս-արևմուտք՝ Վրաստանի հետ պետական սահմանից 1-2 կմ հեռավորության վրա։ Գյուղը Արծնի է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին[3]։ 2017 թվականից մտնում է Սարչապետ համայնքի կազմի մեջ, իսկ 2022թ-ից Տաշիր խոշորացված համայնքի կազմում ։
2010 թ․ին Հայաստան համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի ֆինանսավորմամբ վերանորոգել է Արծնիի համայնքային կենտրոնը[4]։. Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի հովանավորությամբ էլ 2011 թ.-ին համայնքում կառուցվել է գազամատակարարման համակարգ[5]։
Կլիմա
խմբագրելԿլիման բարեխառն լեռնային է, տևական ցուրտ ձմեռներով։ Ձնածածկույթը ամեն տարի կայուն է։ Ամառները տաք են և համեմատաբար խոնավ։ Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը՝ 600-700 մմ։
Կրթություն
խմբագրելԳյուղի միջնակարգ դպրոցը Հայաստան համահայկական հիմնադրամը վերակառուցել է 2010 թվականին՝ Հնդկաստանի կառավարության ֆինանսավորմամբ[6]
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արծնիի մշտական բնակչությունը կազմել է 239, առկա բնակչությունը՝ 200 մարդ[2]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[7]։
Արծնիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 102 | 409 | 548 | 577 | 931 | 371 | 239[2] |
Գյուղատնտեսություն
խմբագրելԳյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 487,3 հա, որից վարելահողերը՝ 190,4 հա, խոտհարքերը՝ 36,3 հա, իսկ արոտավայրերը՝ 231,8 հա։ Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, ինչպես նաև մեղվաբուծությամբ, դաշտավարությամբ, հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։
Շինություններ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Տաշիր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 34» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 13-ին.
- ↑ Համայնքային կենտրոն Արծնիում(չաշխատող հղում)
- ↑ «Գազամատակարարման համակարգ Արծնիում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Միջնակարգ դպրոց Արծնիում(չաշխատող հղում)
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»