Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լերմոնտովո (այլ կիրառումներ)

Լերմոնտովո, համայնքի կարգավիճակով վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում[1]։ Գտնվում է Տանձուտ գետի ափին։ Ձևավորված է որպես ազգային փոքրամասնությամբ՝ ռուսներով բնակեցված համայնք

Լերմոնտովո
Լերմոնտովոյի համայնքապետարանի շենքը
ԵրկիրՀայաստան Հայաստան
Մտնում էԼոռու մարզ
Ներառում էԼերմոնտովո գյուղ,
Անտառաշեն գյուղ,
ՎարչկենտրոնԼերմոնտովո գյուղ
Հիմնական լեզուռուսերեն, հայերեն
Պաշտոնական լեզուհայերեն
Ազգային կազմռուսներ (մոլոկաններ), հայեր
Առաջին հիշատակում2002
lermontovo.am

Ֆիզիկա-աշխարհագրական նկարագիր խմբագրել

Լեռմոնտովո համայնքը ծովի մակարդակից բարձր է 1800-ից 1900 մետր։ Լերմոնտովո գյուղը ծովի մակարդակից բարձր է 1800 մ, իսկ Անտառաշեն գյուղը՝ 1900 մ[1]։

Համայնքը շրջապատված է բարձրադիր լեռներով և անտառապատ տարածքներով[1]։

Պատմություն խմբագրել

2021 թվականին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում Լերմոնտովո և Անտառաշեն գյուղերը կազմել են Լերմոնտովո համայնքը[1]։

Կառավարում խմբագրել

Լերմոնտովո համայնքը կազմված է երկու բնակավայրից՝ Լերմոնտովո և Անտառաշեն գյուղերից[1]։ Լերմոնտովո գյուղն ունի 43.41 կմ², իսկ Անտառաշեն գյուղ՝ 22.0 կմ² տարածք[1]։

Բնակչության սակավության պատճառով բնակիչները ընտրում են ոչ թե կուսակցություններ, այլ ավագանու անդամներ։ Լերմոնտովո համայնքի ավագանին բաղկացած է 5 անդամներից։ Համայնքի ղեկավարը Էդիկ Չալախյանն է։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2011 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացված մարդահամարի տվյալների՝ Լերմոնտովո գյուղի բնակչությունը կազմում է 912, իսկ Անտառաշենում՝ 259 մարդ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել