Հոբարձի

գյուղ ՀՀ Լոռու մարզում

Հոբարձի, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում, Ստեփանավանից մոտ 8 կմ հարավ-արևելք։

Գյուղ
Հոբարձի
Hobardzi Panorama.jpg
Գյուղի համայնապատկերը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
ԳյուղապետՄարտուն Միրզոյան
Մակերես5.98 կմ²
ԲԾՄ1350 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն736[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունհոբարձեցի
Ժամային գոտիUTC+4
##Հոբարձի (Հայաստան)
Red pog.png

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Գյուղում պահպանվել է V - VI դարերի սրահավոր, միանավ թաղածածկ դահլիճ տիպի եկեղեցի։ Թաղը ուժեղացված է ուղղանկյուն կտրվածքով որմնասյուներին հենվող զույգ թաղակիր կամարներով։ Հարավից կից է ուղղանկյուն հատակագծով խորանավոր ավանդատունը (պահպանվել են հետքերը), որի մուտքը բեմառաջքից է։

Աղոթասրահը երեք կողմից (բացի արևելյան) եզերվել է արտաքին սրահով, որից պահպանվել են երբեմնի փայտաշեն ծածկի հենարան պահունակները (հյուսիսային և հարավային որմերին)։ Սրահի երկայնական թևերը արևելքում ավարտվել են բաց խորանով։ Եկեղեցին ունեցել է երեք մուտք՝ հարավային, արևմտյան և հյուսիսային (վերջին երկուսը, ինչպես և ավանդատան մուտքը այժմ փակ են)։ Պահպանվել է հյուսիսային շքամուտքի 3/4 որմնասյուները՝ կիսաշրջանաձև բարավորն ընդգրկող որմնակամարով (ավարտվել է ճակտոնով)։ Արևմտյան որմնասյան խոյակը ձևավորված է պայտաձև կամարիկների շարքով։ Հոբարձին հիմնովին վերակառուցվել է XIX դարում՝ կորցնելով սկզբնական տեսքը։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Հոբարձիի մշտական բնակչությունը կազմել է 736, առկա բնակչությունը` 643 մարդ[1]։ Հոբարձիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 31 176[3] 413 633 778 709 744 694 803[4] 814 736[1]

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործությունը, անասնապահությունն ու բանջարաբուծությունն է։ Զբաղվում են նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 122»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2013 Նոյեմբերի 11 
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 758 — 916 էջ։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, «Հոբարձի» հոդվածից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։