Ելփին
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ելփին (այլ կիրառումներ)
Ելփին, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում՝ հայ-ադրբեջանական շփման գծին մոտ։ Ընդգրկված է Արենի համայնքի կազմում։
Գյուղ | |||
---|---|---|---|
Ելփին | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Համայնք | Արենի համայնք | ||
Համայնքապետ | Հուսիկ Սահակյան[1] | ||
ԲԾՄ | 1545 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1209[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
ԱշխարհագրությունԽմբագրել
Ելփին գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզի հարավարևմտյան մասում՝ Ելփին գետի ափին։ Բնակավայրի կողքին է գտնվում ԹուխԲնակավայրը Ծովի մակարդակից բարձր է 1545 մ, իսկ հողատարածքները՝ 1400 մ-ից մինչև 2800 մ։ Մարզկենտրոն Եղեգնաձորից հեռու է 26 կմ դեպի հյուսիս-արևմուտք, իսկ մայրաքաղաք Երևանից` 97 կմ։
Ելփին գյուղի անմիջապես արևմուտքով անցնում է Հայաստանի Մ 2 միջպետական ավտոճանապարհը, որի հարևանությամբ գտնվող լեռներով անցնում է հայ-ադրբեջանական շփման գիծը, որը բաժանում է Վայոց ձորի մարզը Ադրբեջանի Հանրապետության կազմում ընդգրկված Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից։ Բնակավայրի հյուսիս-արևմուտքում գտնվում է Արարատի մարզի Զանգակատուն, հարավ-արևելքում՝ Վայոզ ձորի մարզի Չիվա և Ռինդ բնակավայրերը։
ԿլիմաԽմբագրել
Կլիման` մեղմ է, մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակը տատանվում է 280-350 մմ սահմաններում։ Ամենաբարձր դրական աստիճանը արձանագրվել է +43 °C, ամենացածրը` -30 °C։
ՊատմությունԽմբագրել
Վայոց ձորի մարզի Ելփին գյուղը վերաբնակեցվել է 1828 թվականի ռուս-պարսկական պատերազմից հետո, պատմական Հայաստանի Սալմաստ գավառի Բրադես գյուղից տեղափոխված հայերով։ Գյուղի ներկայիս անվանումը առաջացել է գյուղի տարածքում գտնվող պատմական Նրբույն-Նրբին-Էրփին-Ելփին ձևափոխությունից։
Ելփին գյուղի ներկայիս վարչական տարածքում են գտնվում պատմական Աղոպեն, Խնձորուտ, Կեչուտ, Ճոճանակ, Ճավաձոր, Մոխրոտ և այլ բնակավայրեր։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Ելփին գյուղի տարածքում առկա են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնց մի մասը 2003 թվականի դրությամբ հաշվառված են պետության կողմից[3]։ Պետության կողմից հաշվառված պատմամշակութային հուշարձանների ցանկում առկա են 7 հուշարձան, որոնցից 3-ը հանրապետական և 4-ը տեղական նշանակության կարգավիճակով[3]։ Դրանցից են գյուղի մեջ՝ խիտ կառուցապատված միջավայրում գտնվող և 14-ից 20-րդ դարերով թվագրվող գերեզմանոցը, այնտեղ գտնվող և 14-րդ դարով թվագրվող խաչքարը, գյուղից 1 կմ դեպի հարավ-արևելք՝ Ելփին - Եղեգնաձոր ճանապարհի եզրին, բարձրադիր տեղանքում գտնվող և 14-ից 19-րդ դարերով թվագրվող գերեզմանոցը, 17-րդ դարով թվագրվող Թուխ մանուկ մատուռը, վերջինի հարավային կողմում տեղադրված և 14-րդ դարով թվագրվող խաչքարը, գյուղի հյուսիսային մասում գտնվող և 1908 թվականին կառուցված կիսավեր եկեղեցին, գյուղից 0․5 կմ դեպի հարավ-արևելք՝ Եղեգնաձոր տանող ճանապարհի աջ կողմում գտնվող և 10-րդ դարով թվագրվող խաչքարը[3]։
ԲնակչությունԽմբագրել
Նախնիների մի մասը 1829-1830 թթ.-ին գաղթել է Սալմաստից։
Բնակչությունն ամբողջությամբ հայեր են, կրոնը՝ հայ առաքելական։ Ելփին համայնքի տնային տնտեսությունների թիվը 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 259, բնակչության ընդհանուր թիվը 1389, որից տղամարդիկ՝ 704, կանայք՝ 685։
Ելփինի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 135 | 408[5] | 708 | 582 | 1046 | 1147 | 1296 | 1209 | 1140[6] | 1324[7] | 1209[2] |
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։
Տես նաևԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- REC Caucasus. 2008. Sustainable Development of Mountain Communities in the Caucasus. Local Agenda 21. Report. Archived 2011-07-27 at the Wayback Machine.
- Ելփին բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Արենի համայնքի ղեկավար և ավագանի
- ↑ 2,0 2,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=38081 Հայաստանի կառավարության որոշում N 754-Ն, 17 հունիսի 2003 թ․,] (արխիվացված 16․11․2021թ․)։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 71»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Հունիսի 12
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 662
- ↑ 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները