Նոր Ազնաբերդ
Նոր Ազնաբերդ (նախկին անվանումները` Գյուլստան, Իթռղան), գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանում[1], մարզկենտրոնից 42 կմ հարավ-արևելք, Ճահուկ գետի վերին հոսանքի ձախակողմյան վտակի ափին, Վայոց ձորի լեռների հարավային բարձրադիր լանջին։
Գյուղ | |||
---|---|---|---|
Նոր Ազնաբերդ | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Այլ անվանումներ | Գյուլստան | ||
ԲԾՄ | 1630 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 140[1] մարդ (2008) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Իթռղանը վերանվանվել է Գյուլստան 1935 թ. հունվարին[2], ապա` Նոր Ազնաբերդ` 1991 թ. ապրիլի 3-ին։
Աշխարհագրություն Խմբագրել
Գյուղի միջով անցնում է Ճահուկ և Լվիս կոչվող գետակները։ Գյուղը սահմանակից է Նախիջևանի Բզկով գյուղին, որի հետ ունի մոտ 5 կմ սահման, սահմանակից է նաև մարզի Խնձորուտ և Սերս համայնքներին։ Մարզկենտրոնից հեռու է 46 կմ, ծովի մակերևույթից բարձր է 1630 մ։
Գյուղի ընդհանուր տարածքը կազմում է 1191 հա։
Բնակչություն Խմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Նոր Ազնաբերդի մշտական բնակչությունը կազմել է 126, առկա բնակչությունը` 122 մարդ[3]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4][2]։ Նոր Ազնաբերդի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
Տնտեսություն Խմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։
Պատմամշակութային կառույցներ Խմբագրել
1991 թվականին գյուղի մուտքի մոտ՝ Տաք ջուր կոչվող տարածքում, տեղադրվել է ղարաբաղյան շարժման զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող և խաչքար։
Ճահուկ գետի վրա են գտնվում Վերին Շենիկ գյուղի ավերակները։
Հասարակական կառույցներ Խմբագրել
Գյուղը կրթական հաստատություն չունի, երեխաները հաճախում են հարևան Խնձորուտ գյուղի դպրոցը։ Գյուղն ունի մշակույթի տուն, որը չի գործում։
Տես նաև Խմբագրել
Արտաքին հղումներ Խմբագրել
- Նոր Ազնաբերդ բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 128, available online at the website of the Internet Archive:
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 910
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)