Հայկասար

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում

Հայկասար (նախկին անվանումը՝ Սարիբաշ), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, Արթիկ քաղաքից մոտ 6 կմ արևմուտք, մարզկենտրոնից` 22 կմ հարավ։ Վերանվանվել է Հայկասար 1948 թ. հուլիսի 15-ին[2]։

Գյուղ
Հայկասար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես5.9 կմ²
ԲԾՄ1640 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն254[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Հայկասար (Հայաստան)##
Հայկասար (Հայաստան)

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հայկասարի մշտական բնակչությունը կազմել է 220, առկա բնակչությունը՝ 195 մարդ[3]։ 1831 թվականից ի վեր գյուղի բնակիչները հայեր են[4], որոնց նախնիների մասը 1829-1831 թթ.-ին գաղթել են Ալաշկերտից և Մուշից[2]։

Հայկասարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 41 233[4] 333 396 343 209 228 199 261[6] 249 220[3]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Հայկասարն ունի «Կարմիր ժամ» եկեղեցի և «Կարմիր Ավետարան» մատուռ։ Համայնքում կա նաև 19-րդ դարի փորագրված հուշակոթող։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 339
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 118» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 30-ին.
  6. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 752

Արտաքին հղումներ խմբագրել