Լծեն
Լծեն, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Լծեն | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Սիսիան (համայնք) | Սիսիան համայնք[1] | ||
Առաջին հիշատակում | 1781 | ||
Մակերես | 15,96 կմ² | ||
ԲԾՄ | 1560 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 76[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | լծնեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Անուն
խմբագրելԲնակավայրի պաշտոնական անունը Լծեն է։ Որոշ ժամանակաշրջան հայտնի է եղել նաև Լիզին անունով[3]։
Գյուղի անվան հետ կապված կա ավանդություն, որի համաձայն նշվում է, որ երբ մոնղոլները Չար Ղաթայի առաջնորդությամբ հասել են այս կողմերը, տեղացիները լեռների կատարներից քարե կարկուտ են թափել ձորում գտնվող թշնամու վրա։ Ժողովրդին խրախուսելու համար մենաստանում ապրող Ներսես Քերթողը կրկնել է՝ «Լցե՛, լցե՛ …», և ինքն էլ քարեր է գլորել վերևից։ Հետևելով Ներսես Քերթողին, գյուղացիները եզներ են լծել քարքաշաններին, քարե կույտեր են բերել, քարե հեղեղ են տեղացել թշնամու վրա և չեն թողել, որ նա ոտք դնի գյուղը տանող արահետին։ Իսկ Ներսես Քերթողը շարունակել է կրկնել՝ «Լցե՛, լցե …»։ Դրանից հետո էլ, ասում են, գյուղի անունը մնացել է Լծեն[4][5][6][7]։
Աշխարհագրություն
խմբագրելԳյուղը գտնվում է Որոտան գետի աջ կողմում՝ ծովի մակարդակից մոտ 1560 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 68 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 12 կմ դեպի հարավ-արևելք։ Գյուղով է անցնում Նորավան-Տաթև նորաբաց մայրուղին, որը շահագործվել է 2023 թվականի վերջերին:
Պատմություն
խմբագրելԳյուղն հիշատակվում է Տաթևի վանքի 1781 թվականի հարկացուցակում, ըստ որի՝ գյուղաբնակների տարեկան տուրքը վանքին կազմել է 2250 գահեկան պտուղ։
Ենթադրվում է, որ ներկայիս գյուղաբնակների նախնիները գաղթել են Լծենի տարածք 1828-29 թվականներին՝ Խոյի գավառից։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԼծենում կա կանգուն եկեղեցի, մատուռ իսկ հարավարևելյան մասում է գտնվում Սուրբ Խաչ անունով ուխտատեղին։
Բնակչություն
խմբագրելՀամաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Լծենի մշտական բնակչությունը կազմել է 76, առկա բնակչությունը՝ 83 մարդ[2]։ Գյուղում մշտապես բնակվել են հայեր[8], Ստորև ներկայացված է Լծեն գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[8][9].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 68 | 175 | 314 | 415 | 509 | 460 | 435 | 142 | 93 | 157[10] | 76[2] |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 585
- ↑ Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
- ↑ Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
- ↑ Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 8,0 8,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 2, էջ 592
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները