Բյուրավան
Բյուրավան (նախկին անվանումները` Բամբակավան, Վերին Ղույլասար), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 6 կմ հյուսիս-արևմուտք, Ազատ գետի աջ ափին։ Նախկին Բամբակավանը վերանվանվել է Բյուրավան 1978 թ. հունվարի 25-ին[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Բյուրավան | ||
![]() Գյուղի մուտքը | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արարատի | |
Շրջան | Արտաշատի շրջան | |
Համայնք | Արարատի մարզ | |
Ղեկավար | Գեղամ Հովակիմյան | |
Հիմնադրված է | 1829 թ. | |
ԲԾՄ | 865 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▼1191 մարդ (2011)[1] | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային ինդեքս | 0717 | |
| ||
Պատմություն
խմբագրելԳյուղը հիմնադրվել է 1829 թվականին Պարսկաստանից գաղթած հայերի կողմից։ Գյուղի հիմնաքարը դրել է տեր Ղազար քահանան։ Հիմնադրման ժամանակ գյուղում եղել է ընդամենը յոթ տնտեսություն, այնուհետև ավելացել է ևս երեքը։ Բյուրավան համայնքը նախկինում ունեցել է Վերին Գայլազոր, Հին Ղույլասար, Վերին Ղույլասար անվանումները։ 1936-1967 թթ. գյուղը զբաղվել է բամբակագործությամբ, որտեղից էլ առաջացել է գյուղի անվանումը՝ Բամբակավան։ 1978թ. հունվարի 25-ին Հովհաննես Շիրազի նախաձեռնությամբ գյուղը վերանվանվեց Բյուրավան։ Համայնքի բնակիչների օգնությամբ և աջակցությամբ վերանորոգվել և այժմ գործում է հիմնովին ավերված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Գյուղի կենտրոնում կառուցվել և վերջերս վերանորոգվել է հուշաղբյուր ի հիշատակ Հայրենական Մեծ պատերազմում զոհված 29 համագյուղացիների։
Կլիման
խմբագրելԿլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճանի, իսկ առավելագույնը՝ 42 աստիճանի։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բյուրավանի մշտական բնակչությունը կազմել է 1191, առկա բնակչությունը՝ 1139 մարդ[3]։ 19-րդ դարում բնակիչները եղել են հայեր և փոքր թվով ադրբեջանցիներ[4], 1922 թվականից` գրեթե բացառապես հայեր[2][4]։ Բնակչության նախնիները եկել են Խոյի և Սալմաստի գավառներից 1828-1830 թթ.։
Բյուրավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև
Տնտեսություն
խմբագրելԳյուղն ունի 364 տնտեսություն։ Խմելու ջուրը բերվում է Գառնու ջրատարից։ Համայնքն ունի մշակույթի տուն, դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց և մանկապարտեզ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 160,8 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 66%։ Համայնքի հողերի 40,7% օգտագործվում է որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 65,5 հա։ Պտղատու և խաղողի այգիները կազմում են համապատասխանաբար 58,4 հա և 10,4 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։
Հայտնի անձինք
խմբագրել- Հայկ Մարտիրոսյան (ծնվ. 2000թ.)
- Արթուր Սարգսյան (1968-2017)
2024 թվականին որոշ հայտնի անձինք համերգի նպատակով եղել են գյուղում։ Դրանց թվում են.
- Նարե Գևորգյան
- Գայա Աբրահամյան
- Գևորգ Մկրտչյան (կնոջ` Քրիստինե Հովհաննիսյանի հետ)
- Ինգա Աբրահամյան
- Արամ Ավետիսյան
- Անետ Աղաբեկյան
- Գարսի Միտոյան
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 711
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 48. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 599. — 4696 p.
Արտաքին հղումներ
խմբագրել- Արարատի մարզպետարան Արխիվացված 2012-04-13 Wayback Machine
- Բյուրավան Արխիվացված 2014-09-12 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյուրավան» հոդվածին։ |