Ավան (գյուղ)

գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավան (այլ կիրառումներ)

Ավան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]՝ Արագածի հարավային լանջերին[3]։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 28 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1750մ։

Գյուղ
Ավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ԲԾՄ1680 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն715 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ավան (գյուղ) (Հայաստան)##
Ավան (գյուղ) (Հայաստան)
Ավան (գյուղ) (Արագածոտնի մարզ)##
Ավան (գյուղ) (Արագածոտնի մարզ)

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի, Ավան համայնքի մշտական բնակչությունը 915, իսկ առկա բնակչությունը 813 հոգի է[4]։

Բնակիչների նախնիները գաղթել են Մուշից, Բաղեշից, Վանից և Կարսից։

Ավանի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի Բնակչություն
1831 104 մարդ [6]
1873 321 մարդ [6]
1916 556 մարդ [6]
1939 672 մարդ [6]
1959 675 մարդ [6]
1970 626 մարդ [6]
1979 640 մարդ [6]
1989 741 մարդ [7]
2001 915 մարդ [6]
2004 866 մարդ [6]
2011 715 մարդ [1]


Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և բանջարաբուծությամբ։ Գյուղի հողը շատ բերրի սևահող է, սակայ քարքարոտ է։ Գյուղում բարենպաստ եղանակային պայմաններ են բազմաթիվ ծառատեսակների համար, սակայն այնտեղ ամենատարածված ծառատեսակներն եմ ընկուզենին,խնձորենին, տանձենին, բարդին։ Գյուղում ակտիվ զբաղվում են անասնապահությամբ, քանի որ գյուղից հյուսիս և հյուսիս_արևելք ընկած են մեծ ալպյան արոտավայրեր։ Ավանը ունի շատ հարուստ բնաշխարհ, այն կարծես թաղված լինի տասնամյակներ առաջ տնկած ընկուզենիների մեջ։ Գյուղում բավականին ստաբիլ եղանակ է, լինում են ձնառատ ձմեռներ, բավականին սահուն անցում գարնանը, սկզբում զով հունիս, ապա տաք հուլիս և օգոստոս, իսկ հետո բերքառատ աշուն։

Պատմական կոթողներ խմբագրել

Գյուղում է գտնվում V դարում կառուցված Սբ. Աստվածածին բազիլիկ եկեղեցին, «Թուխ Մանուկ» և X-XI դարերում կառուցված Սբ. Վարվառա մատուռները։ Ավանից 3 կմ արևելք գտնվում են մ.թ.ա. 3-րդ-1-ին հազարամյակում կառուցված «Ձյանբերդ», իսկ 500 մ հարավ՝ մ.թ.ա. 1-ին հազարամյակում կառուցված «Կզնուտ» ամրոցները։

Գյուղից հարավ են գտնվում երկաթե դարի կիկլոպյան ամրոցներ[8]։ Գյուղի հիմնադիրն է Հեբիկ Կարապետյանը, որը հայտնի էր <<Հեքիմ Հեբո>> անունով։ Նա Արևմտյան Հայաստանի Սասուն գավառի Իշխանաձոր(Իշխընձոր) գյուղից փախչել է ցեղասպանության ժամանակ և եկել Արագածի լանջերին։ Այն նմանեցնելով հայրենի Սասունի լեռներին որոշել է մնալ։Այժմյան Ավանի տարածքում սառնորակ աղբյուր է գտել և գնացել է, այստեղ բերել իր եղբայրներին և իր հետ մազապուրծ եղած որոշ Սսասունցիների։ Ահա այսպես հիմնադրվում է Ավան գյուղը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Աշտարակ համայնքի մասին տեղեկություն մարզպետարանի կայքում, (արխիվացված 15․05․2023 թվականին)։
  3. Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
  4. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն. «ՀՀ 2001 թ. մարդահամարի և բնակության պայմանների հաշվառման արդյունքները» (PDF).
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 6» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հուլիսի 28-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  7. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 561. — 4696 p.
  8. Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005). Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.). Հայաստան: Մատիտ. էջ 46. ISBN 9994101218.