Աղավնավանք (Տավուշի մարզ)
Աղավնավանք, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, նախկին Իջևանի շրջանի հարավարևելյան մասում, մարզկենտրոնից 32 կմ հարավ-արևմուտք,Երևանից՝ 130 կմ, Գետիկ գետի ստորին հոսանքի աջափնյակում[2]։ Գյուղի մակերեսը 22,6 կմ քառակուսի է։ Ծովի մակերևույթից բարձրությունը 1100 մ է։ Գտնվում է բարեխառն գոտում՝ ամռանը միջին ջերմաստիճանը + 19 C է, ձմռանը՝ -3 C։
Գյուղ | ||
---|---|---|
Աղավնավանք | ||
Աղավնավանքը | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Տավուշ | |
Համայնք | Տավուշի մարզ և Իջևանի շրջան | |
Գյուղապետ | Ալեքսանդր Հարությունյան | |
Այլ անվանումներ | մինչև 1991 — Սալահ | |
Մակերես | 22.6 կմ² | |
ԲԾՄ | 1100 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 337[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | աղավնավանքցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային ինդեքս | 4004 | |
Պաշտոնական կայք | tavush.mtad.am/about-communities/702/ (հայ.) | |
| ||
Պատմություն
խմբագրելՀիմնադրվել է 1950-ական թթ.-ին ապաբնակեցված Գոգարչին գյուղի վերաբնակիչների համար։ Մինչև 1988 թվականը գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով և կոչվել է Սալահ։ Հետագայում այստեղ վերաբնակեցվել են Ադրբեջանից բռնագաղթված հայերով։ Կան հավաստի պատմական տվյալներ, որ մինչև մոնղոլ-թաթարական արշավանքները այս տարածքը ևս բնակեցված է եղել հայերով, որի վառ ապացույցներն են միջնադարյան եկեղեցին, խաչքարերն ու այլ շինություններ։
Բնակչություն
խմբագրելԱղավնավանքի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տարի | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|
Բնակիչ | 934 | 918 | 302 | 417 | 337[1] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղից 2 կմ հյուսիս-արևելք գտնվում է “Անապատ” գմբեթավոր վանքը (XI-XII դարեր), իսկ 10 կմ հյուսիս՝ “Աղավնուտ” գյուղատեղին (XIV-XVII դարեր)։ Եկեղեցին ունի նաև 2-րդ անվանումը՝ Ախնաբաթ կամ Հախնաբաթ։ Դրա հետ կապված կա ժողովրդական մի ավանդազրույց, ըստ որի Նաբաթ անունով մի գեղեցկուհու անհույս սիրահարված հայ իշխաններից մեկը ի հիշատակ իր սիրո կառուցել է տալիս եկեղեցին, ինքնասպան լինում և վերջին պահին կանչում է «Ա՛խ Նաբաթ»։
Պատկերասրահ
խմբագրել-
Գյուղի մատուռը
-
Գյուղի խմելու ջրի աղբյուրը և Յուրա Սամվելյանի հիշատակին կանգնեցված խաչքարը
-
Գյուղի դպրոցի շենքը
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 167.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 13» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 15-ին.