Լանջառ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լանջառ (այլ կիրառումներ)
Լանջառ (նախկին անվանումը` Բիրալու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, մարզկենտրոնից 55 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1800 մ։ Գյուղը հիմնադրվել է 1873 թվականին։
Գյուղ | |||
---|---|---|---|
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արարատի մարզ | ||
Հիմնադրված է | 1873 թ. | ||
Մակերես | 17,67 կմ² | ||
ԲԾՄ | 1800 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 214 մարդ | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Նախկինում Բիրալու անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Երևանի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Երևանի գավառի, իսկ 1930 թվականից` Վեդու (1968 թվականից` Արարատի) շրջանի։ Վերանվանվել է Լանջառ 1968 թ. հուլիսի 3-ին։ 1995 թվականից մտնում է ՀՀ Արարատի մարզի մեջ։
Բնակչություն խմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Լանջառի մշտական բնակչությունը կազմել է 204, առկա բնակչությունը` 198 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները գաղթել են Խոյի և Սալմաստի գավառներից 1828-1829 թթ., մի մասը` Մարտունու շրջանի Երանոս և այլ գյուղերից 1940-50-ական թթ.[2]։ Լանջառի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].
Տնտեսություն խմբագրել
Բնակչությունը զբաղվում է հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Գյուղից 1 կմ հարավ-արևմուտք գտնվում է մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակներին վերագրվող ամրոց։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 561
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 86»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2015 Մարտի 27
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 688.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)