Բաղանիս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաղանիս (այլ կիրառումներ)
Բաղանիս (նախկինում նաև Բաղանիս Հայ), գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, նախկին Նոյեմբերյանի շրջանի հարավարևելյան մասում, Բաղանիս գետի հովտում, մարզկենտրոնից 32 կմ հյուսիս-արևմուտք, Ոսկեվան գյուղից 2 կմ հարավ[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Բաղանիս | ||
Բաղանիսի Սբ. Աստվածածին եկեղեցին | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Տավուշ | |
Գյուղապետ | Նարեկ Սահակյան | |
Այլ անվանումներ | Բաղանիս Հայ | |
Մակերես | 1 259 կմ² | |
ԲԾՄ | 850 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 893[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | բաղանիսեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
ԲնակչությունԽմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Բաղանիսի մշտական բնակչությունը կազմել է 893, առկա բնակչությունը` 716 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը եկել է 18-րդ դարում Արցախից[3]։
Բաղանիսի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 134 | 285[5] | 475 | 495 | 699 | 687 | 855 | 873 | 967 | 871 | 893[1] |
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ, ծխախոտագործությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։
Օգտակար հանածոներԽմբագրել
Գյուղի տարածքում կան հանքային աղբյուրներ։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Բաղանիսում պահպանվել են XII-XIII դարերի փայտածածկ եկեղեցին և մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի ամրոցը։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981)։ Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ 38-39
- ↑ Թ. Խ. Հակոբյան, Ստ. Տ. Մելիք-Բախշյան, Հ. Խ. Բարսեղյան (1986)։ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան։ Երևանի Համալսարանի Հրատարակչություն, Երևան
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 40»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 23
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»