Կապուտան (Կոտայքի մարզ)

գյուղ ՀՀ Կոտայքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապուտան (այլ կիրառումներ)

Կապուտան, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 47 կմ հարավ-արևմուտք, իսկ Աբովյան քաղաքից 8 կմ արևելք, Հատիս լեռան ստորոտին։ Գտնվում է ծովի մակարդակից 1695-1784 մ բարձրության վրա։

Գյուղ
Կապուտան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի
Այլ անվանումներԼեռնավանք
ԲԾՄ1700 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1100 մարդ (2012[1])
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Կապուտան (Կոտայքի մարզ) (Հայաստան)##
Կապուտան (Կոտայքի մարզ) (Հայաստան)

Գյուղն ունեցել է նաև հին անվանում, որը սակայն մոռացության է մատնվել։ Որոշ աղբյուրներում հիշատակվում է գյուղի Գյոյքիլիսա թուրք եկվորների կողմից դրված անունը, որը նշանակում է կապույտ եկեղեցի։ Շրջակայքում կան կապույտ գույնի շինաքարեր, որի պատճառով էլ գյուղը ստացել է Կապուտան անունը։Գյուղի մոտաքայքի բլրի վրա կա մի եկեղեցի որըևս կառուցված է այդ նույն կապտավուն շինաքարից և հենց դրանով է պայմանավորված թուրքերի գյուղին տված Գյոյքիլիսա անվանումը։ Կապուտան է վերանվանվել 1935 թ.-ի հունվարի 3-ին։

Պատմություն խմբագրել

Գյուղի հիմնման մասին տեղեկություններ չկան, սակայն շրջակայքում գտնվող հուշարձաններն ու պատմամշակութային կառույցները վկայում են որ գյուղըվաղ միջնադարից արդեն հայաբնակ է եղել։ 1604 թվականին գյուղը բռնագաղթի պատճառով գրեթե ամբողջությամբ ամայացել է, սակայն քիչ անց կրկին վերաբնակեցվել և շենացել է, չնայած որոշ պատմական ցավոտ դեպքերի (օրինակ` 1905-1907 թվականների հայ-թուրքական հակամարտությունները)։

Բնակչություն խմբագրել

1830-ական թվականներին գյուղում տեղի է ունեցել մարդահամար, որի արդյունքների համաձայն այստեղ հայերից բացի այստեց բնակվել են խանական իշխանությունների կողմից աջակցություն ստացած թյուրքական ծագմամբ որոշ մուսուլմանական ցեղեր։ Գյուղի բնակչությունը բավականին մեծացել է 1930-ական թվականներին, և ներկայումս էլ գրեթե հավասարվում է այդ թվականներին գյուղի ունեցած բնակչությանը։

Կապուտանի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 660 1003 1110 1574 1119 1073 1050 1028[3] 1312 1210[4]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Կապուտանն ունի 7-րդ դարի Սուրբ Հովհաննես (մնացել է միայն մի քանի մասունքներ) եկեղեցին, որը միջև խորհրդային տարիները եղել է գյուղի միակ ծխական եկեղեցին։ Այն 1886 թվականին որոշակի վերանորոգումներ է կրել։ Գյուղի մոտակայքում` բլրի գագաթին է գտնվում նաև Սուրբ Մինաս եկեղեցին, որ ըստ 1839 թվականին գրված հիշատակումների այդ ժամանակ դեռևս կանգուն է եղել։ Ըստ շինարարական արձանագրության եկեղեցին կառուցվել է 1349 թվականին։ Հիմնադրման թվականը գրված է ղել եկեղեցու մոտակայքում գետնին ընկած քարերից մեկի վրա, որը ընկել էր եկեղեցու երկրորդ հարկի արևմտրան պատի հյուսիսային եզրից։ Հայտնի է, որ եկեղեցին կանգուն է եղել մինչև 1920-ական թվականները։ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ընկերության միջոցներով 1981-1983 թվականներին եկեղեցին որոշակիորեն վերակառուցվել է։ Գյուղի հյուսիսարևմտյան եզրում կա խաչքարերով գերեզմանոց (VII-XX դարեր), «Կապույտ խաչ» խաչքար (XII-XIII դարեր)։ Ահնտեղ հատկապես աչքի է ընկնում գերեզմանոցի միջնադարյան հատվածը։ Այստեղ կան բազմաձև տապանաքարեր և մեկ տասնյակից ավելի յուրահատուկ ու գեղաքանդակ խարքարեր։ Գյուղի հարավային եզրին` տներից մեկի բակում է գտնվում Կապույտ խաչքարը։ Այս խաչքարը թվագրվում է XII-XIII դարերին։ 1947 թվականի ուսումնասիրության համաձայն դրա կողքին ընկած էին նաև Սուրբ Մինաս եկեցեցու սյան խոյակն (խարիսխը) ումի քանի արձանագիր քարաբեկորներ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 108» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 14-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 723
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները