Բագրատաշեն
գյուղ ՀՀ Տավուշի մարզում
Բագրատաշեն, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, նախկին Նոյեմբերյանի շրջանի հյուսիսարևմտյան մասում, Դեբեդ գետի ափին, մարզկենտրոնից 73 կմ հյուսիս-արևմուտք։
Գյուղ | ||
---|---|---|
Բագրատաշեն | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Տավուշ | |
Գյուղապետ | Հովսեփ | |
Այլ անվանումներ | մինչև 1960 — Լամբալու մինչև 1972 — Դեբեդաշեն | |
ԲԾՄ | 450 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2732[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | բագրատաշենցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային ինդեքս | 4104 | |
Փոստային դասիչ | 4104 | |
| ||
Նախկին անվանումներից է՝ Լամբալու (մինչև 1960 թվականի հունիսի 18-ը), Դեբետաշեն (մինչև 1972 թվականի փետրվարի 23-ը)[2]։ Բագրատաշեն է վերանվանվել 1972 թվականի փետրվարի 23-ին։
Բնակչություն Խմբագրել
Բագրատաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 11 | 385 | 986 | 1289 | 1151 | 2733 | 1821 | 2555 | 3023 | 2732[1] |
Տնտեսություն Խմբագրել
Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ և գինեգործությամբ։
Պատմամշակութային կառույցներ Խմբագրել
Բագրատաշենն ունի մի ընդարձակ (8 հա) մշակույթի ու հանգստի զբոսայգի՝ մերձարևադարձային դեկորատիվ ծառերով ու թփերով։
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981)։ Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ 37
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 40»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 23