Լուսագյուղ (Արագածոտնի մարզ)
գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում
Այս հոդվածը Արագածոտնի մարզի գյուղ մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Լուսագյուղ (այլ կիրառումներ)։
Լուսագյուղ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Ապարանի տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկը։ Գտնվում է Ապարան քաղաքից 2 կիլոմետր հյուսիս-արևելք, Ծաղկունյաց լեռնաբազուկի թեք փեշին և հարթության վրա։ Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 2015 մետր։ Գյուղում կառուցված առանձնատները մեկ-երկու հարկանի են, քարաշեն, բարետես։ Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկային և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի նորակառույց դպրոց։
Գյուղ | |||
---|---|---|---|
Լուսագյուղ | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Հայկական մարզ, Էջմիածնի գավառ և Երևանի գավառ | ||
ԲԾՄ | 1950±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 710[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 0312 | ||
| |||
Գյուղի կենտրոնում գտնվող եռախորան, քարածածկ կտուրով եկեղեցին կառուցվել է XIX դարի վերջերին։ Կա նաև ավելի հին եկեղեցի ավերված վիճակում։
Ժողովրդագրական տվյալներ
խմբագրել1829 թվականին գյուղում հաստատվել է Դիադինից գաղթած 29 ընտանիք՝ 157 մարդ (81 տղամարդ, 76 կին)։
Լուսագյուղի բնակչության փոփոխությունը[2].
Տարի | 1829 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1988 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 157 | 501 | 628 | 746 | 620 | 673 | 717 | 803[3] | 710[1] |
Պատկերասրահ
խմբագրել-
Ձմեռը Լուսագյուղում
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 92» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հուլիսի 28-ին.
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսագյուղ (Արագածոտնի մարզ)» հոդվածին։ |