Վանաձոր համայնք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վանաձոր (այլ կիրառումներ)
Վանաձոր, համայնքի կարգավիճակով վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում[1][2]։ Սահմանակցում է Լերմոնտովո և Փամբակ համայնքների հետ։
| |||
Համայնքի վարչական կենտրոն Վանաձոր քաղաքի համայնապատկեր | |||
Երկիր | Հայաստան | ||
Կարգավիճակ | Համայնք | ||
Մտնում է | Լոռու մարզ | ||
Վարչկենտրոն | Վանաձոր | ||
Խոշորագույն քաղաք | Վանաձոր | ||
Օրենսդրական մարմին | Վանաձոր համայնքի ավագանի | ||
Համայնքապետ | Արկադի Փելեշյան | ||
Հիմնադրված է | 2021 թ. |
2021 թվականին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում Վանաձոր քաղաքը, Գուգարք, Դարպաս, Շահումյան գյուղերը կազմել են Վանաձոր համայնքը[1][2]։
Վարչատարածքային բաժանում
խմբագրելՎանաձոր համայնքը կազմված է չորս բնակավայրից՝ Գուգարք, Դարպաս, Շահումյան գյուղերից և Վանաձոր քաղաքից, որը հանդիսանում է համայնքի վարչական կենտրոնը[1][2]։
Վանաձոր քաղաքն ունի 25.1 կմ², Գուգարք գյուղը՝ 21.58 կմ², Շահումյան գյուղը՝ 846,9 կմ², Դարպաս գյուղը՝ 19.33 կմ² տարածք[1]։
Բնակչություն
խմբագրել2017 թվականի դրությամբ Վանաձոր քաղաքի բնակչությունը կազմել է 90 525 մարդ։ 2011 թվականի դրությամբ Դարպասի գյուղի բնակչությունը կազմել է 1664, Գուգարք գյուղինը՝ 4278, Շահումյան գյուղինը՝ 1934 մարդ[3]։
Կառավարում
խմբագրելՀամաձայն ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ Լոռվա մարզի Վանաձոր համայնքի ավագանին բաղկացած է 33 անդամներից, որոնցից 15-ը Մամիկոն Ասլանյան դաշինքից՝ բաղկացած Ազատ դեմոկրատներ և Իմ հզոր հայրենիք կուսակցություններից, 9-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, 5-ը Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունից և 2-ական պատգամավորներ Ապրելու երկիր և Հայրենիք կուսակցություններից։ Համայնքի ղեկավարը «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Տեղեկություններ Վանաձոր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 28․06․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 Հայաստանի Հանրապետության օրենքը «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ընդունված է 24․09․2021 թվականին, ստորագրված 04.10.2021 թվականին, (էլեկտրոնային տարբերակն arlis.am կայքում)։
- ↑ 2011 թվականին տեղի ունեցած Հայաստանի մարդահամարի արդյունքները։