Արևշատ (Արարատի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արևշատ (այլ կիրառումներ)
Արևշատ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատից 12 կմ հյուսիս-արևելք։
Գյուղ | ||
---|---|---|
Արևշատ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ | |
Հիմնադրված է | 1831 թ. | |
Մակերես | 2,2 կմ² | |
ԲԾՄ | 850 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2444[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր, Եզդիներ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Ավտոմոբիլային կոդ | 25 | |
| ||
Պատմություն
խմբագրելՆախկինում կոչվել է Աղբաշ, Արմալու Մեծ, Աղբաշ Ներքին։ Վերանվանվել է Արևշատ 1945 թվականից։ Գյուղը տեղադրված է ծովի մակարդակից 930 մ բարձրության վրա։
Կլիման
խմբագրելԿլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -15-ից -20 °C (առավելագույնը՝ -32 °C, 2002 թվական)։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արևշատի մշտական և առկա բնակչությունը կազմել է 2444 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 217 | 426 | 626[3] | 831[3] | 1915 | 1770 | 1909 | 2225 | 2444[1] |
Տնտեսություն
խմբագրելԳյուղն ունի 560 տնտեսություն, ունի դպրոց, կապի հանգույց, մանկապարտեզ, բուժկետ, հիվանդանոց։ Խմելու ջուրը ստանում է Գառնու ջրմուղից։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 385 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են մակերեսի 60 %։ Համայնքի հողերն օգտագործվում են որպես պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 97 հա և 16 հա։ Վարելահողերը զբաղեցնում են մոտ 145 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ, ինչպես նաև հացահատիկ։ Կան արոտավայրեր, որոնք զբաղեցնում են մոտ 65 հա։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Արդյունաբերության ոլորտում զարգացած է սննդի արդյունաբերությունը, ունի գինու գործարան։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 32» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
- ↑ 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- Արևշատ Արխիվացված 2014-09-12 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- Արարատի մարզպետարան Արխիվացված 2012-04-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևշատ (Արարատի մարզ)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 45)։ |