Ուրասար

գյուղ ՀՀ Լոռու մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուրասար (այլ կիրառումներ)

Ուրասար (նախկին անվանումները` Կույբիշև, Նովոպոկրովկա), գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում՝ Ստեփանավան քաղաքից մոտ 7 կմ արևմուտք, Ձորագետի աջ կողմում։ Գյուղը վերանվանվել է 1939 թվականի մայիսի 4-ին[2], Ուրասար՝ 1991 թվականի օգոստոսի 8-ին[3]։

Գյուղ
Ուրասար
Armenia,Lori, Urasar, Curch.JPG
Եկեղեցի Ուրասարում
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
ԲԾՄ1525 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն347[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր, Ռուսներ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
##Ուրասար (Հայաստան)
Red pog.png
##Ուրասար (Լոռու մարզ)
Red pog.png

Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1525 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 33 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Ուրասարի մշտական բնակչությունը կազմել է 347, առկա բնակչությունը` 328 մարդ[1]։ Նախկինում եղել է ամբողջությամբ ռուսաբնակ[4][2], 1989 թ. դրությամբ բնակչության մոտավորապես կեսը կազմել են հայերը[5]։

Ուրասարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 371 473 804 949 674 617 1128 473 394 347[1]

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 272 — 992 էջ։
  3. 3,0 3,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 200»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Նոյեմբերի 4 
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 208 — 916 էջ։