Ահնիձոր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ահնիձոր (այլ կիրառումներ)
Ահնիձոր, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Թումանյան համայնքում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
- | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Թումանյան համայնք[1] | ||
Այլ անվանումներ | Ահնազար, Ահնիզար, Ահնիզորավար, Անիզոր, Հայնազար, Հայնիզարավար | ||
Մակերես | 31 կմ² | ||
ԲԾՄ | 1500 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 180[2] մարդ (2018) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | ահնիձորցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/474/ | ||
|
Մարզկենտրոն Վանաձորից հեռու է 52 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը գտնվում է Ալավերդու տարածաշրջանում, Ալավերդի քաղաքից 26 կմ հարավ-արևելք։ Գյուղը տեղակայված է լեռնային անտառապատ վայրում՝ ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա։
Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները XIX դարի երկրորդ կեսին եկել են Հաղպատ և Սանահին գյուղերից։ Նրանք հիմնականում վանքի կալվածքները լքած բնակիչներ են եղել։
Գյուղում կա XIII դարի եկեղեցի։ Ահնիձորում է ծնվել գրող Հրանտ Մաթևոսյանը։
Կլիմա Խմբագրել
Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում։
Բնակչություն Խմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Ահնիձորի մշտական բնակչությունը կազմել է 218 (110 տղամարդ և 108 կին), առկա բնակչությունը` 212 մարդ[3]։ Հիմնադրման պահից ի վեր բնակիչները հայեր են[4], որոնց նախնիները 19-րդ դարի երկրորդ կեսին եկել են Հաղպատից և Սանահինից[5]։
Ահնիձորի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
Գյուղատնտեսություն Խմբագրել
Գյուղատնտեսությունում մեծ բաժին են կազմում խոտհարքերը (317 հա), իսկ հետո վարելահողերը (70 հա)։ Պետական հողերը հիմնականում օգտագործվում են որպես արոտավայրեր, խոտհարքեր՝ կազմելով համապատասխանաբար 762 և 99 հա։ Գյուղի մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է։ Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Բացի դրանից զբաղվում են նաև դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, սալոր), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ։
Հասարակական կառույցներ Խմբագրել
2013 թ.-ի դրությամբ գյուղն ունի դպրոց, գրադարան, բուժկետ և կապի հանգույց։
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Թումանյան համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 07․07․2023 թվական)։
- ↑ Լոռու մարզի մարդահաշիվ (անգլ.)
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 150
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 547.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 237)։ |