Մարմարաշեն

գյուղ ՀՀ Արարատի մարզում

Մարմարաշեն, ունեցել է նաև Ախամզալու, Աղհամզալու, Արմզալու, Լուկաշին, Մարմարիկ անվանումները։ Գյուղ Արարատի մարզում, Մասիս քաղաքից 6 կմ հարավ-արևելք։ Մարզկենտրոնից գտնվում է 20 կմ հեռավորության վրա։ Մարմարաշեն է վերանվանվել 1967 թվականին։

Գյուղ
Մարմարաշեն
Սուրբ Գևորգ եկեղեցին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի մարզ
Հիմնադրված է1897[1] թ.
Մակերես7,87 կմ²
ԲԾՄ855 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2871[2] մարդ (2011)
Կրոնական կազմքրիստոնեություն
Ժամային գոտիUTC+4
Մարմարաշեն (Հայաստան)##
Մարմարաշեն (Հայաստան)
Մարմարաշեն (Արարատի մարզ)##
Մարմարաշեն (Արարատի մարզ)

Կլիմա խմբագրել

Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում, ծովի մակարդակից տեղադրված է 855 մ բարձրության վրա։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատային են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուրոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն խմբագրել

Բնակիչների նախնիները եկել են Պարսկահայաստանից՝ Խոյ և Սալմաստ գավառներից 1828-1829 թվականներին։ Նախկինում գյուղը ուներ խառը բնակչություն, իսկ այժմ բնակչության ազգային կազմը դարձել է միատարր։ Ըստ 2005 թ. ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 3260 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%։ Բնակչության մեջ մինչաշխատունակ տարիքի բնակիչները կազմում են 28%, աշխատունակները՝ 63%, հետաշխատունակները ` 9%։ Գյուղն ունի առկա 1003 տնտեսություն։

Մարմարաշենի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1897 1926 1939 1959 1979 1989 2001 2011
Բնակիչ 793 658 671 416 2349 2911[4] 3112 2871[2]

Տնտեսություն խմբագրել

Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 496 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 340 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ, համապատասխան կազմելով 23 հա և 14 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Արդյունաբերություն չունի։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղում գործում է Սուրբ Գևորգ եկեղեցին։

Հասարակական կառույցներ խմբագրել

Ունի դպրոց, մանկապարտեզ, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.cadastre.am/storage/files/pages/pg_8945895618_pg_907871769_HH_bnak._bar..pdf
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 134» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 769
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարմարաշեն» հոդվածին։