Փոռ

գիւղ ՀՀ Վայոց ձորի մարզում

Փոռ, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանում[2], Արփա գետի ձախ կողմում, Վայքի լեռների հյուսիսային փեշերին, մարզկենտրոնից՝ 27 կմ հարավ-արևելք։

Գյուղ
Փոռ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
Այլ անվանումներՓուռ
ԲԾՄ1510 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն134 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոռ (Հայաստան)##
Փոռ (Հայաստան)
Փոռ (Վայոց ձորի մարզ)##
Փոռ (Վայոց ձորի մարզ)

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղն ունի 1826 հա տարածք, որով սահմանակից է մարզի Զառիթափ, Մարտիրոս և Ազատեկ համայնքներին։ Ծովի մակարդակից գտնվում է 1510 մ բարձրության վրա։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Փոռի մշտական բնակչությունը կազմել է 134, առկա բնակչությունը՝ 115 մարդ[3]։ Բնակիչները հայեր են 19-րդ դարի կեսերից հայեր են[4], որոնց նախնիները գաղթել են Սալմաստից և Ղարադաղի գյուղերից[5]։

Փոռի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1831 18 մարդ [6]
1873 396 մարդ [7]
1897 439 մարդ [6]
1926 244 մարդ [6]
1939 311 մարդ [6]
1959 165 մարդ [6]
1970 118 մարդ [6]
1979 96 մարդ [6]
2001 150 մարդ [6]
2011 134 մարդ [1]


Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, հացահատիկի, բանջարաբոստանային և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Փոռում կա Սբ. Աստվածածին (1910 թ.) և 1830 թ. եռանավ բազիլիկ եկեղեցիներ, XIII-XIV դարերի խաչքարեր։

Հասարակական կառույցներ խմբագրել

Գյուղն ունի դպրոց, բուժկետ և առևտրի կրպակ։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Փոռ բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 127, available online at the website of the Internet Archive:


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Վայոց ձորի մարզի մարդահամար, 2008
  3. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 273
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  7. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.