Մաքենիս
Մաքենիս, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Մաքենիս | |||
Գյուղի եկեղեցու բակում | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Վարդենիս (համայնք) | Վարդենիս համայնք[1] | ||
Այլ անվանումներ | Կզլվանք | ||
Մակերես | 17 կմ² | ||
ԲԾՄ | 2200 մետր | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▼405 մարդ (2011)[2] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Գտնվում է Վարդենիս քաղաքից մոտ 7 կմ հարավ-արևմուտք, Կարճաղբյուր գետի աջ ափին, ծովի մակարդակից մոտ 2200 մ բարձրության վրա։
Նախկինում Ղզըլվանք անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում[3]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից` Վարդենիսի շրջանի։ 1940 թ. հուլիսի 24-ին վերանվանվել է Չիչակլի, իսկ 1978 թ. հունվարի 25-ին` Մաքենիս։ 1995 թվականից մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մաքենիսի մշտական բնակչությունը կազմել է 405, առկա բնակչությունը՝ 400 մարդ[4]։ Մինչև 1918 թ. գյուղը եղել է ադրբեջանաբնակ, այնուհետ` ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն[5]։ 1989 թ. ապրել են միայն հայեր[6]։ Մաքենիսի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
- ↑ 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 560
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 770
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 135. — 184 p.