Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերդ (այլ կիրառումներ)

Բերդ (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն), համայնք Տավուշի մարզում։ Ներառում է Բերդ քաղաքը, Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Իծաքար, Վերին Ծաղկավան, Մովսես, Նավուր, Ներքին Կարմիր Աղբյուր, Նորաշեն, Չինարի, Չինչին, Չորաթան, Պառավաքար, Վարագավան, Վերին Կարմիր Աղբյուր և Տավուշ գյուղերը։ Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9 -ին Հայաստանի Ազգային ժողովում համայնքների խոշորացման օրինագծով[1][2]։ Կենտրոնը Բերդ քաղաքն է։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին։

Բերդ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Մտնում էՏավուշի մարզ
Ներառում էԲերդ, Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Իծաքար, Վերին Ծաղկավան, Մովսեսգյուղ, Նավուր, Ներքին Կարմիր Աղբյուր, Նորաշեն, Չինարի, Չինչին, Չորաթան, Պառավաքար, Վարագավան, Վերին Կարմիր Աղբյուր և Տավուշ
համայնքապետՀարություն Մանուչարյան
Բնակչություն (2011)32,334
berdcity.am

Բնակչություն խմբագրել

Բերդ համայնքը ստեղծվել է Բերդ, Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Իծաքար, Վերին Ծաղկավան, Մովսեսգյուղ, Նավուր, Ներքին Կարմիր Աղբյուր, Նորաշեն, Չինարի, Չինչին, Չորաթան, Պառավաքար, Վարագավան, Վերին Կարմիր Աղբյուր և Տավուշ համայնքների միավորումից։ Համայնքի բնակչությունը կազմում է 32,334 մարդ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել