Քաղսի
Քաղսի, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 4 կմ հարավ-արևմուտք։
Գյուղ | ||
---|---|---|
Քաղսի | ||
Ընդհանուր տեսարան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Կոտայքի | |
Գյուղ | Կոտայքի մարզ, Նոր Բայազետի գավառ և Հրազդանի շրջան | |
Այլ անվանումներ | Կակաղս | |
ԲԾՄ | 1680 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2387 մարդ (2012[1]) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Անվան ստուգաբանությունը
խմբագրել«Քաղսի» անվան մեկնաբանությունները բավականաչափ հակասական են, քանի որ Քաղսին չի պատկանում այն գյուղերի շարքին, որոնք 1928 թվականից հետո նոր բնակիչների կողմից նոր անուններ են ստացել։ Ջուրը, որից օգտվել են բնակիչները, բավականաչափ սառը և հագեցնող է եղել, այն անվանել են «քաղցր», այստեղից էլ՝ գյուղի անվանումը։
Թեև մեկ այլ պնդմամբ «քաղց» բառից է առաջացել գյուղի անվանումը, սակայն սա այնքան էլ հավանական չի կարելի համարել, քանի որ տարածաշրջանում ամենից շատ անասնագլխաքանակ և շատ հողեր ունեցել է Քաղսին։ «Աշխարհացույցում» հիշատակվող «քաղս» բառաձևն առավել արժանահավատ է թվում։ Այն նշանակում է որձ այծ, քոշ, նոխազ։ «Աշխարհացույցում» հիշատակվում են՝ «այծ և քաղս»[2]։
Բնակչություն
խմբագրելՔաղսիի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տարի | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|
Բնակիչ | 1886 | 2066 | 2004 | 2371 | 2200[4] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի, կերային և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՔաղսիում պահպանվել են 1855 թ.-ի եկեղեցու հիմքի վրա կառուցված Սբ.Աստվածածին եկեղեցին և “Թուխ Մանուկ” մատուռը։ Շրջակայքում կան բնակատեղի, դամբարաններ (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ), XVII-XIX դարերի խաչքարերով գերեզմանոց։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
- ↑ Վ․ Ռ․ Գրիգորյան, Քաղսի, Երևան, Լուսակն, 2009, էջ 152
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 204» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 16-ին.
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները