Զույգաղբյուր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զույգաղբյուր (այլ կիրառումներ)
Զույգաղբյուր (նախկին անվանումը՝ Չիֆթալի), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 22 կմ հյուսիս, Քարախաչի լեռնանցքի արևմուտք կողմի լեռնալանջի ստորոտում։ Վերանվանվել է Զույգաղբյուր 1946 թվականի նոյեմբերի 12-ին[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Զույգաղբյուր | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ղուկասյանի շրջան | |
Մակերես | 16.6 կմ² | |
ԲԾՄ | 2010 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 500[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Բնակչություն
խմբագրելԳյուղի բնակիչների նախնիները Ադրիանապոլսի պայմանագրի կնքումից հետո Արևելյան Հայաստան են ներգաղթել և 1830 թվականին հաստատվել Փամբակի Շիրակամուտ (նախկին Նալբանդ) գյուղում։ Նրանք գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասեն գավառի Գերեք (Գյարագ), Վերևին և Ներքին Թարխոջա, Գոմաձոր և Իդ գյուղերից։ Սրանց մի մասը՝ 14 ընտանիք, 28 տարի Նալբանդում ապրելուց հետո 1858 թվականին տեղափոխվել և հիմնադրել են Չիֆտլիկ (ավելի ուշ՝ Չիֆթալի գյուղ)։ Սրանց է միացել նաև երկու ընտանիք Աղբուլաղ (այժմ՝ Լուսաղբյուր) և մեկ ընտանիք Սարիար գյուղերից[3][4]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Զույգաղբյուրի մշտական բնակչությունը կազմել է 411, առկա բնակչությունը՝ 362 մարդ[5], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].
Տարի | 1859 | 1873 | 1886 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 160 | 311 | 435 | 549 | 499 | 709 | 500 | 365 | 330 | 473[7] | 417 | 419[5] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և խոտաբույսերի մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԶույգաղբյուրի եկեղեցու տարիքի և անվան խնդրի շուրջ կան տարբեր տարընթերցումներ և անճշտություններ։ Գյուղի հիմնադրումից (1858) ընդամենը երկու տարի անց նալբանդցի քահանա Տեր Իսրայելը հիմնում է գյուղի Չափաբերական մատյանը և 1861 թվականին գրանցում է ծնվածներին, իսկ 1862 թվականին՝ մահացածների անունները[8]։ 1882-1915 թվականներից գրանցում են կատարել գյուղից ձեռնադրած Տեր Ստեփան և Տեր Մեսրոպ քահանաները։ Արդեն 1864 թվականի գրանցումներում եկեղեցին հիշատակվում է Սուրբ Խաչ անվամբ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 323
- ↑ ՀՀ ՊԱԱ, ֆոնդ 93, ցուցակ 1, գործ 82, 110։
- ↑ Սահակյան, Հրաչիկ (2007). Զույգաղբյուր գյուղի հիմնադրման և նրա եկեղեցու անվան հարցի շուրջ. Հանրապետական յոթերորդ գիտաժողով. էջ 115.
- ↑ 5,0 5,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 79» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 29-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 670
- ↑ ՀՀ ՊԱԱ, ֆոնդ 47, ցուցակ 5, գործ 788։