Մերձավան

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում

Մերձավան, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Փարաքար համայնքում[1]։

Գյուղ
Մերձավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
Գյուղ Փարաքար համայնք[1]
Հիմնադրված է1947 թ.
Մակերես9 կմ²
ԲԾՄ945 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3333[2] մարդ (2199)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունԲարևեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[3]
Փոստային ինդեքս1139[4]
Մերձավան (Հայաստան)##
Մերձավան (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Անուն խմբագրել

Նախկինում ունեցել է Ակադեմիա, Խաղողագործության և գինեգործության ինստիտուտի փորձառական բազային կից ավան անվանումները։ Մերձավան է վերանվանվել 1965 թվականին։

Աշխարհագրություն խմբագրել

Մերձավան գյուղը Վաղարշապատ քաղաքից հեռու է 6 կմ, մարզկենտրոն Արմավիր քաղաքից՝ 40 կմ։

Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, Քասաղ գետի հովտում, ծովի մակարդակից ունի 945 մ բարձրություն։

Կլիմա խմբագրել

Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն խմբագրել

Գյուղի բնակչությունը տեղափոխվել է Հայաստանի Մարտունու, Սիսիանի, Կամոյի, Ապարանի շրջաններից։

Տարի 1970 1979 1989 2001 2005 2008 2011
Բնակիչ 1624 2122 2993[5] 2938[6] 2621 2935 3303[2]

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 2621 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 26%, աշխատունակներ՝ 61%, հետաշխատունակներ՝ 13%։ Գյուղն ունի 728 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, պոլիկլինիկա, կապի հանգույց։

Տնտեսություն խմբագրել

Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ստորին Հրազդանի ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը, պտղատու և խաղողի այգիները։ Զբաղվում են պտղաբուծությաամբ, խաղողագործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել