Տիգրանաշեն
Տիգրանաշեն, գյուղ Հայաստանում։ Ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ տեղակայված է Արարատի մարզում։
Գյուղ | |||
---|---|---|---|
Տիգրանաշեն / Քյարքի | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արարատի մարզ | ||
Մակերես | 19 կմ² | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Խոսվող լեզուներ | հայերեն | ||
Բնակչություն | 151 մարդ (2011 [1]) | ||
Ազգային կազմ | հայեր | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (234) | ||
|
ՊատմությունԽմբագրել
1992 թվականի մայիսին Արցախյան պատերազմի արդյունքում, իրենից ներկայացնելով Հայկական ԽՍՀ տարածքում ադրբեջանական անկլավ, անցել է Հայաստանի ԶՈՒ վերահսկողության տակ։ Գյուղի միջով անցնում է Հայաստանի հյուսիսը հարավին կապող հիմնական մայրուղին։ Ներկայումս գյուղը հիմնականում բնակեցված է Արցախյան պատերազմի արդյունքում Ադրբեջանը լքած հայերով[2]։ Գյուղի մակերեսը 19 կմ2 է։ Գյուղում գործում է դպրոց[3][4]:
Տեսարժան վայրերԽմբագրել
Գյուղի տարածքում է գտնվում պաշտպանական միջնաբերդը և հնագույն մեծ գերեզմանոցը, որը թվագրվում է մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակին։ Քարե արկղերի տեսքով շիրիմներում հայտնաբերվել են կավեգործական աշխատանքներ[5]։
Գյուղի մոտակայքում գտնվում է Դժոխքի Ձոր անվանում ունեցող բնական տեսարժան վայրը[6]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Մարդահամար 2011, ՀՀ Արարատի մարզի առկա և մշտակա բնակչությունն ըստ վարչատարածքային միավորների և սեռի»
- ↑ Kiesling Rediscovering Armenia. — С. 30. (անգլ.)
- ↑ «Тигранашенская основная школа — Энциклопедия фонда «Хайазг»»։ ru.hayazg.info։ Վերցված է 2021-01-13
- ↑ «DocumentView»։ www.arlis.am։ Վերցված է 2021-01-13
- ↑ Природно-ресурсный потенциал и экологическая обстановка оккупированных территорий
- ↑ armland.am https://armland.am/hy/2020/02/21/hellcanyon/։ Վերցված է 2021-01-13