Բացել գլխավոր ցանկը

Կարմիրգյուղ

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում

ԱնվանումԽմբագրել

Գյուղը նախկինում կոչվել է Ղուլալի։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1940 թվականի հունիսի 1-ի հրամանագրով վերանվանվել է Կարմիրգյուղ։

ԱշխարհագրությունԽմբագրել

Կարմիրգյուղը /Ղուլալի/ մայրաքաղաք Երևանից գտնվում է 102 կմ հեռավորության վրա։ Գյուղի երկարությունը հյուսիսից հարավ 4200 մ է, իսկ լայնությունը արևելքից արևմուտք՝ 1200 մ։ Տարածությունը 500 հա է զբաղեցնում։ Ռելիեֆը հարթավայրային է։ Գյուղը նախկինում մտնում էր Երևանի նահանգի Նոր-Բայազետի գավառի մեջ։ Կարմիրգյուղ գյուղի բնակիչների նախնիները ներգաղթել են Էրզրումի նահանգի Բայազետ գավառից 1830 թվականին, 140 ընտանիք՝ 703 բնակիչներով։ Այժմ բնակչության թիվը մոտ 6000 է։

Գյուղի միջոցով հոսում է Գավառագետը, որը գյուղը բաժանում է երկու մասի։ Սևանա լճից գտնվում է 6 կմ դեպի արևմուտք, Գավառ քաղաքից՝ 4 կմ հարավ։ Հարավից սահմանակից է Սարուխան գյուղին, արևմուտքից՝ Գանձակին։

ՏնտեսությունԽմբագրել

Գյուղի բնակչությունը զբաղվել և այժմ էլ զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, երկրագործությամբ։ 1976 թ. գյուղը գազաֆիկացվել է։ Կարմիրգյուղ գյուղն ունի երկու միջնակարգ դպրոց, մեկ մանկապարտեզ, բուժամբուլատորիա, երաժշտական դպրոց։ Նախկինում գյուղում արդյունաբերություն չի եղել։ Եղել են ձիթհաններ, ջրաղացներ, դուքաններ։ Պահպանվել է ջրաղացներից մեկը` իր նախնական վիճակում, որը գործում է ըստ անհրաժեշտության: Այժմ գյուղն ունի հացի կոմբինատ, որը հիմնադրվել է 1968 թ., գուլպայի արտադրամաս։ 1958 թ. գյուղում շահագործման հանձնվեց գորգի ֆաբրիկայի շենքը, որտեղ աշխատում էին մոտ 600 գորգագործներ /այժմ այդ թիվը զգալի պակասել է/։ Համաշխարհային ճանաչում ունեն ֆաբրիկայի արտադրած Վան, Գյումրի, Լոռի, Այգեստան, Կարս, Զանգեզուր և այլ գորգերը։ 1996 թ. ֆաբրիկան սեփականաշնորհվեց և անվանվեց Հայր և որդի Ենգոյաններ ՍՊԸ։ Գյուղն ունի բազում արհեստավորներ՝ հյուսներ, որմնադիրներ, դերձակներ, բրուտներ, դարբիններ, սափրիչներ, ոսկերիչներ, կոշկակարներ, ներկակարներ և այլն։

Տեսարժան վայրերԽմբագրել

Գյուղում և շրջակայքում պահպանվել են գյուղատեղի, եկեղեցի (խոնարհված վանք), մատուռ (Թուխ Մանուկ), կիկլոպյան ամրոցի ավերակներ, խաչքարեր, գերեզմանոցներ, դամբարաններ։ Առաջին անգամ հիշատակվում է 1654 թվականին։ Ներկայիս բնակիչների նախնիները եկել են Բայազետից, 1831 թվականին։

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել


ԾանոթագրություններԽմբագրել