Նորավան (Սյունիքի մարզ)

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
1rightarrow blue.svgԱյս հոդվածը Սյունիքի մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Նորավան (այլ կիրառումներ)։

Նորավան, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Սիսիան քաղաքից 4-5 կմ արևելք, Որոտան գետի ձախ կողմում` մեղմաթեք սարավանդի վրա, բարձրությունը ծովի մակարդակից` մոտ 1700 մ։։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 96 կմ։

Գյուղ
Նորավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիք
ԳյուղապետՍլավիկ Պապյան
Առաջին հիշատակում1928
Մակերես34,17 կմ²
ԲԾՄ1700 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն485[1] մարդ (2011)
Ազգային կազմհայեր
Տեղաբնականուննորավանցի
Ժամային գոտիUTC+4
##Նորավան (Սյունիքի մարզ) (Հայաստան)
Red pog.png

Գյուղը հիմնադրվել է 1928 թվականին Սիսիանի շրջանի այլ գյուղերի բնակիչների կողմից[2]։ 1930 թվականից մասն է կազմել Հայկական ԽՍՀ Սիսիանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Նորավանի մշտական բնակչությունը կազմել է 485, առկա բնակչությունը` 360 մարդ[1]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[3][2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3][2].

Տարի 1931 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 338 411 666 538 355 405 517[4] 485[1]

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 2,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 22
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները