Արևաշող
Արևաշող, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ համայնքում[1]։
Գյուղ | ||
---|---|---|
Արևաշող | ||
Սուրբ Սահակ մատուռը գյուղի հյուսիսում | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Լոռու | |
Համայնք | Սպիտակ (համայնք) | Սպիտակ համայնք[1] | |
Մակերես | 23.68 կմ² | |
ԲԾՄ | 1730 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2515[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | արևաշողցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Մարզկենտրոն Վանաձորից հեռու է 20 կմ հյուսիս-արևմուտք, Սպիտակ քաղաքից 1 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է Փամբակ գետի հովտում՝ ծովի մակարդակից 1730 մ բարձրության վրա։ Վերանվանվել է Արևաշող 1978 թ․ հունվարի 25-ին[3]։
Գյուղը խիստ տուժել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից։
Կլիմա
խմբագրելԿլիման բարեխառն լեռնային է, տևական ու ցուրտ ձմեռներով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան մթնոլորտային տեղումների միջին քանակը կազմում է 600-700 մմ։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արևաշողի մշտական բնակչությունը կազմել է 2515, առկա բնակչությունը՝ 2148 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասն 1828-1829 թթ. այստեղ է եկել Պարսկահայաստանի Մակու քաղաքից[3]։
Արևաշողի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 477[5] | 893[5] | 1457[5] | 2375 | 2503 | 2148[6] | 2779 | 2515[2] |
Գյուղատնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղվածությունը երկրագործությունն է։ Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, կեռաս), մշակում են բանջարաբոստանային կուլտուրաներ։ Նախկինում մեծ մակերես էին զբաղեցնում շաքարի ճակնդեղի ցանքատարածությունները, որոնք վերամշակվում էին Սպիտակի շաքարի գործարանում։ Գյուղի կուլտիվացված գյուղատնտեսական հողերը տարածված են Բազումի լեռնաշղթայի հովիտներում։ Գյուղի տարածքը հիմնականում ծածկված է տափաստանային բուսականությամբ։ Գյուղի տարածքում աճում են նաև բազմաթիվ վայրի բույսեր որոնց մի մասը հանդիսանում է նաև բուսաբուժության համար շատ օգտակար։
1988 թ.-ից հետո ցանքատարածությունները զգալի կրճատվեցին, քանի որ գործարանը երկրաշարժից հիմնովին ավերվել էր։ Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցները
խմբագրելԳյուղը հարուստ է պատմամշակութային կառույցներով։ Գյուղի շրջակայքում կան 2 գյուղատեղիների և «Ճշմարտանց ձոր» կոչված վայրում բերդի ավերակներ։ Գյուղում են գտնվում «Արևշողի ժամ» (XIX դար), Սբ. Սահակ, Սբ. Գրիգոր մատուռները։ Նաև Արևաշողում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Սամվել Ադամյանը։ Այդ հրաշագեղ եկեղեցին օրհնել և օծել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ վեհափառը։ 2005 թվականի դեկտեմբերի 9-ին կայացավ Սուրբ Աստվածածին եկեղեցու օծումը։
Հասարակական կառույցներ
խմբագրել2021 թ.-ի դրությամբ գյուղն ունի դպրոց, գյուղապետարան, գրադարան, բուժկետ, մանկապարտեզ, մշակույթի տուն, սպորտային համալիր և կապի հանգույցը գործում են առանձին շինություններում[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Սպիտակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 02․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 424 — 1008 էջ։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 32» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 13-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 570 — 916 էջ։
- ↑ «Արևաշող». Վերցված է 2013 Նոյեմբերի 29-ին.