Դպրաբակ

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում

Դպրաբակ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Գետիկի ստորին հոսանքի ձախ և աջ ափերին, մարզկենտրոն Գավառից 97 կմ հյուսիս։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1240 մետր բարձրության վրա։

Գյուղ
Դպրաբակ
Դպրաբակ գյուղը.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Հիմնադրված է1778 թ.
ԲԾՄ1240 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն594[1] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս1310
##Դպրաբակ (Հայաստան)
Red pog.png
##Դպրաբակ (Գեղարքունիքի մարզ)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Հիմնադրվել է 1778 թվականին։ Դպրաբակ է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին (նախկինում՝ Չակքենդ)։

ԲնակչությունԽմբագրել

Բնակիչների մեծ մասը 1988 թ նոյեմբերի 28-ից եկել են Շամխորի շրջանի Բարում, Բարսում, Մարտունի գյուղերից, Բաքու քաղաքից, 1990-ական թթ. այստեղ են վերաբնակվել նաև Արցախի և Արծվաշեն գյուղի բռնագաղթածները։

Տարի 1897 1926 1939 1959 1979 1989 2001 2004
Բնակիչ 754 713 893 809 1112 508 654 544

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և կերային մշակաբույսերի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցԽմբագրել

 
Դպրաբակի կիսավեր եկեղեցու ավերակները

Դպրաբակ տանող ճանապարհից դեպի աջ գտնվում է 19-րդ դարի կամուրջ։ Գյուղից 4 կմ հարավ-արևմուտք, անտառի մեջ, «Այրիջուր» կոչված հանդամասում, կան գյուղատեղի, խաչարձան, խաչքարեր՝ 12-13դդ. արձանագրություններով։ Գյուղն ունի կիսավեր եկեղեցի (17-18դդ.)։

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել


ԾանոթագրություններԽմբագրել