Հայրենյաց
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
Հայրենյաց (նախկին անվանումը` Սոնգյուռլի), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից 20 կմ հարավ։ Վերանվանվել է Հայրենյաց 1946 թ. մայիսի 31-ին[3]։
Գյուղ | ||
---|---|---|
Հայրենյաց | ||
![]() Հայրենյաց գյուղը | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Մակերես | 14.2 կմ² | |
ԲԾՄ | 1590 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 842[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 244[2] | |
Փոստային ինդեքս | 3013 | |
| ||
Բնակչություն Խմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Հայրենյացի մշտական բնակչությունը կազմել է 856, առկա բնակչությունը` 824 մարդ[4]։ 1831 թվականից ի վեր բնակեցված է հայերով[5], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[6].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 88 | 521[5] | 772 | 745 | 772 | 539 | 582 | 534 | 950[7] | 729 | 856[4] |
Տնտեսություն Խմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և մեղվաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ Խմբագրել
Գյուղում կան V-VI դարերի «Կարմիր» վանքը, Սուրբ Աստվածածին (1881 թ.) և Հովնան Օձնեցի (V-XX դարեր) եկեղեցիները, մատուռ։
Նշանավոր հայրենյացցիներ Խմբագրել
- Հովհաննես Բաղդասարյան, պատմաբան, կուսակցական պետական գործիչ, ՀԿԿ կենտկոմի երկրորդ քարտուղար (1961-1966), ՀԽՍՀ մշակույթի նախարար (1966-1967)[8]։
- Պերճ Սողոյան, Հայրենական մեծ պատերազմի վետերան, Ոստիկանության պաշտոնաթող գնդապետ, Հայրենական պատերազմի և Փառքի շքանշանակիր[9]։
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 345
- ↑ 4,0 4,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 118»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 1
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 753
- ↑ «Բաղդասարյան Հովհաննես Մնացականի»
- ↑ «ՊԵՐՃ ՍՈՂՈՅԱՆԻ «ԴԱՆԹԵԱԿԱՆԸ»»
Արտաքին հղումներ Խմբագրել
- Հայրենյաց գյուղի էջը CAA կայքում Archived 2011-08-20 at the Wayback Machine.