Լուսաշող
Լուսաշող (նախկին անվանումը` Ղարախաչ), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, տեղադրված Վեդի գետի ձախակողմյան վտակի մեղմաթեք ու գեղատեսիլ ափին, շրջապատված ոչ բարձր, կանաչապատ լեռներով։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 48 կմ հարավ-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2000 մ։
Գյուղ | ||
---|---|---|
ռուս.՝ Карахач | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արարատի | |
Հիմնադրված է | 1831[1] թ. | |
Մակերես | 41,94 կմ² | |
ԲԾՄ | 2000 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▼478 մարդ (2011)[2] | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Նախկինում Ղարախաչ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Երևանի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Երևանի գավառի, իսկ 1930 թվականից` Վեդու (1968 թվականից` Արարատի) շրջանի։ Վերանվանվել է Լուսաշող 1978 թ. հունվարի 25-ին։ 1995 թվականից մտնում է ՀՀ Արարատի մարզի մեջ։
Բնակչություն Խմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Լուսաշողի մշտական բնակչությունը կազմել է 478, առկա բնակչությունը` 491 մարդ[3]։ Լուսաշողի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].
Տնտեսություն Խմբագրել
Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ, այգեգործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ Խմբագրել
Ունի միջնակարգ դպրոց։ 12 կմ հյուսիս գտնվում է Աղձվան (XIII-XX դդ.), 5 կմ հյուսիս՝ Շամամ (IX-XVII դդ.), 10 կմ հյուսիս՝ Վերին Արմիկ գյուղատեղիները (XVII-XIX դդ.)։ Գյուղի մոտ են գտնվում՝ Հովհաննու սբ.Կարապետ վանական համալիրը (XIV դ.), սբ.Աստվածածին (Սպիտակավոր) (1301 թ.), սբ.Հովհաննես (Զանգակատուն) եկեղեցիները (XVII-XIX դդ.), իսկ “Մոշաղբյուր” գյուղատեղիում՝ սբ. Սարգիս եկեղեցին (XIX դ.) և XIX դ. մատուռ (Ղարախաչ)։
Տես նաև Խմբագրել
Պատկերասրահ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ https://www.cadastre.am/storage/files/pages/pg_8945925618_pg_907871769_HH_bnak._bar..pdf
- ↑ 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 94»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2015 Մարտի 27
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 695.