Փամբակ (գյուղ, Լոռու մարզ)

գյուղ ՀՀ Լոռու մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փամբակ (այլ կիրառումներ)

Փամբակ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանում՝ մարզկենտրոն Վանաձորից մոտ 4 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը տեղակայված է Գայլաձորի կիրճում՝ Փամբակ գետի երկու ափերին, ծովի մակարդակից 1200 մ բարձրության վրա։

Գյուղ
Փամբակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
ԲԾՄ1200 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն341[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Փամբակ (գյուղ, Լոռու մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Փամբակ (գյուղ, Լոռու մարզ) (Լոռու մարզ)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1894 թվականին Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոմայրուղու հարակից շրջակայքում, Փամբակ գետի ձախ հովտում։ Բնակիչների մի մասը տեղափոխվել են հարակից Քարաբերդ գյուղից, իսկ տեղափոխվելու հիմնական պատճառը եղել է երկաթգիծը։ Տարածքի ամենաբարձր գագաթը 1800 մետր բարձրություն ունեցող Ղոբին է։ Գյուղը հյուսիս-արևմտյան մասում սահմանակից է Քարաբերդի, հարավ-արևմուտքից Գուգարքի և հյուսիս-արևելյան մասում Վահագնաձորի համայնքներին[2]։

Սարերից գյուղի աջ և ձախ կողմերով ցած են գահավիժում առուները, իսկ դիմացի սարից դեպի Փամբակ գետն է հոսում Բնձոր առուն։ Գյուղը շրջապատված է չքնաղագեղ անտառներով, որի պատճառով կլիման ձմռանը մեղմ է, ամռանը՝ զով[2]։

Գյուղն ունի մեկ ութամյա դպրոց, որը կառուցվել է 2000 թվականին, գտնվում է Փամբակ գետի աջ ափին անտառի գրկում[2]։ Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, դաշտավարությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։

Գյուղում կան խաչքարեր՝ Սուրբ Սարգիս և Խաչի թումբ։ Գյուղից 3 կմ արևելք գտնվում է Բնձոր գյուղատեղին։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Փամբակի մշտական բնակչությունը կազմել է 341, առկա բնակչությունը` 297 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 57 503 259 274 289 420 407 341[1]

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 2,2 Շախկյան Գառնիկ (2017)։ Թումանյանական աշխարհ. մշակութային գիտարան։ Երևան: Տիգրան Մեծ։ էջեր 442–443 
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 201»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Հոկտեմբերի 26